Նախկին նախագահներին սպասարկող նոր ուժեր են ձևավորվում, որոնք ասում են՝ նախկինների հետ չեն գործակցելու․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտնելու են բացառապես սեփական օրակարգով՝ չտրվելով «պարտադրված նարատիվներին»։ Նա գնահատել է, որ Հայաստանը գտնվում է քաղաքակրթական ճեղքման փուլում, իսկ ներկա և նախկին իշխանությունների վերարտադրությունը համարում է ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք։

Խոսելով հունիսի 7-ի ընտրություններին իրենց կուսակցության մասնակցության մասին՝ Սուրեն Պետրոսյանն ընդգծել է, որ իրենք հրաժարվում են ներկա-նախկին բևեռացված օրակարգից։

«Մենք ի սկզբանե պրոցեսի մեջ մտել ենք բացառապես, բացառապես կրկնում եմ, մեր օրակարգով։ Եվ մենք որևիցե փուլում, որևիցե ժամանակ երբեք չենք տրվել մեզ պարտադրված օրակարգերին, մեզ պարտադրված նարատիվներին և անգամ խոսույթներին»,- ասել է նա։

Պետրոսյանի համոզմամբ՝ թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը նույն քաղաքական համակարգի մասն են։

«Այս պառլամենտական ընդդիմությունը և իշխանությունը քաղաքական նույն համակարգի շատ կարևոր առանցքային դերակատարներն են։ Եվ մեկը մյուսի հետ բնական դաշնակիցներ են։ Նրանց երկուսի շահերից է բխում, որ այս քաղաքական համակարգը անպայման վերարտադրվի՝ ոչ միայն անձերի տեսքով, այլ նաև քաղաքական համակարգի հիմքում ընկած արժեքների, խաղի կանոնների, վարքի, մոտեցումների, աշխարհընկալման բոլոր առումներով»,- նշել է նա։

Ըստ Պետրոսյանի, առաջիկա ամիսները լինելու են բացահայտումների շրջան, որտեղ բոլոր քաղաքական ուժերը ստիպված կլինեն ցույց տալ իրենց իրական դեմքը։ «Հունիսի 7-ը և դրան նախորդող մեկ ամիսը և դրան հաջորդող ևս մեկ ամիսը լինելու է երրորդ հանրապետության ամենաազնիվ ժամանակաշրջաններից մեկը։ Ոչ թե որովհետև դերակատարներն են ազնիվ կամ ազնիվ լինելու, այլ իրավիճակն է պարտադրելու, որ բոլորը վերջին պահին պատռելու են իրենց դիմակները։ Բոլորը»։

Նա այս իրավիճակը բնորոշել է որպես ընտրություն՝ հնի և նորի միջև։ «Հին համակարգը՝ իր բոլոր թերություններով, առավելություններով, եթե իհարկե կային առավելություններ, այլևս գոյություն չունի։ Նորը՝ դեռ չի ձևավորվել։ Սա ընտրություն է լինելու՝ ունենալ կամք ձևավորել նորը, թեպետ քայլ առ քայլ, թե վերադառնալ հին կապանքներին։ Սա շատ պարզ է լինելու»։

Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ այսօր քաղաքական դաշտում գաղափարները վարկաբեկվել են, քանի որ դրանք հնչեցնողների կենսակերպը հակասում է իրենց իսկ խոսքին․ «Կարևոր է ոչ թե խոսելը այդքան, ինչքան թե ով է դա ասում։ Մեր ժամանակաշրջանում, հատկապես պառլամենտական ընդդիմության կողմից, երբ որ ասում են՝ գիտեք, մեր ժողովուրդը ժեխ է, անգրագետ է, ամեն տեղ երբ խոսում ենք, ասում են՝ դե տեսնում եք, մեր ժողովուրդը սա է, հնարավոր չի և այլն։ Ժողովուրդը իրականում չափազանց իմաստուն է։ Մենք այդքան երևի շաբաթվա մեջ չորս-հինգ օր լինում ենք մարզերում, տարբեր համայնքներում։ Անգամ չեք պատկերացնի, թե ինչքան լավ է ընկալում և լավ է հասկանում ժողովուրդը իրականությունը»։

Պետրոսյանը թվարկել է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք, նրա խոսքով, 30 տարվա սխալ կառավարման հետևանք են և վկայում են քաղաքական էլիտայի ձախողման մասին։

Ժողովրդագրություն. «Ինչպե՞ս ստացվեց, որ մինչև այսօր մենք բոլորս շատ հզոր էինք, շատ ուժեղ էինք, բայց մեր բնակչությունը պայմանական ասած մեկ միլիոնով պակասել է»։

Գիտություն. «Փոքր պետությունները շեշտը դնում են բացառապես որակի վրա, որովհետև որակը կարող է կոմպենսացնել քանակը։ Ու դու չունենաս այդ պետությունում գիտություն, չկա գիտություն»։

Գերկենտրոնացում. «Չեք կարող ունենալ ուժեղ պետություն, եթե ամբողջ 30 տարիների ընթացքում դուք ձևավորել եք բացառապես միայն ու միայն Երևան։ Երբ Երևանից դուրս եք գալիս ու հայտնվում եք 30 կիլոմետր հետո, հայտնվում եք 15-րդ դարում»։

Խորհրդային իներցիայի սպառում. «Խորհրդային Միությունից բաժին հասած ինստիտուտները և այդ ինստիտուցիոնալ իներցիան ուղղակի մարվել է։ Ես ոչ թե ասում եմ, որ Խորհրդային Միությունը այն գերակա կամ դրական լավ վիճակն էր, դրա մասին չի խոսքը։ Այն ենթակառուցվածքները, որոնք որ մեզ ժառանգություն են հասել… ուղղակի այդ իներցիան ամբողջությամբ մարում է»։

Նա եզրափակել է՝ պնդելով, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգի շարունակականությունը վտանգավոր է պետության համար։ «Ներկա իշխանությունը, նրանց վերարտադրությունը, ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք է։ Բոլոր առումներով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան