Եվրոպան պետք է սովորի ուժային քաղաքականության լեզուն. Գերմանիայի կանցլեր

Լուրեր

16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին՝ միասնական և վճռական լինել, որպեսզի Եվրոպան կարողանա դառնալ անկախ ուժ ի հայտ եկող նոր համաշխարհային համակարգում: Եվրոպան կկարողանա պաշտպանել իր տեսակետները միայն այն դեպքում, «եթե մենք ինքներս սովորենք խոսել ուժի քաղաքականության լեզվով, եթե ինքներս դառնանք եվրոպական տերություն», հայտարարել է նա Բունդեսթագում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մերցի խոսքով՝ վերջին շաբաթներին ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ի հայտ է գալիս «մեծ տերությունների աշխարհ», որին փչում է «ուժեղ քամի», որը Եվրոպան շուտով կզգա:

«Այս աշխարհում ուժեղ քամի է փչում, և մենք դա դեռ երկար ժամանակ կզգանք»,- ասել է նա՝ նշելով, որ ընթացիկ փոփոխությունները կարող են նաև նոր հնարավորություններ բացել օրենքի գերակայության և միջազգային համագործակցության վրա հիմնված Եվրոպայի համար։

Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպան ներկայացնում է իմպերիալիզմի և ավտոկրատիայի այլընտրանքը: Այն կարող է իր գործընկերներին առաջարկել ինչպես տնտեսական, այնպես էլ, առաջին հերթին, արժեքային առավելություններ, որոնցից նա պատրաստ չէ հրաժարվել։

Կանցլերը նշել է երեք հիմնական ոլորտ, որոնցում Եվրոպան պետք է ապացուցի իր արժեքը։ Առաջինը, ըստ նրա, անվտանգությունն է։ Մերցն ասել է, որ Եվրոպան պետք է իր ձեռքը վերցնի իր տեխնոլոգիական և պաշտպանական կախվածությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, որի միջուկային հովանոցի վրա է ներկայում հույսը դնում։ Երկրորդ ոլորտը եվրոպական տնտեսության մրցունակությունն է, երրորդ տարրը՝ եվրոպական միասնությունն է։ Նա որպես օրինակ բերել է դանիական Գրենլանդիա կղզու շուրջ վերջերս տեղի ունեցած հակամարտությունը՝ նշելով, որ Եվրոպայի միասնական դիրքորոշումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Գերմանիայի ու եվրոպական այլ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։

«Միասնությունն աշխարհում ուժի  դրսևորում է»,- ասել է Մերցը։

Նա կոչ է արել օգտագործել Եվրոպայի բարձրացված ինքնագիտակցությունը՝ առանց որևէ կոնկրետ քայլ առաջարկելու Եվրամիությունը բարեփոխելու կամ եվրոպական միջուկային զսպման համակարգ ստեղծելու համար, որը նախկինում նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մերցը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ավելի կոշտ դիրքորոշում է ընդունել քան նախկինում։ Նա կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե, իբր, ամերիկյան զորքերը դաշնակիցների կարիք չունեն Աֆղանստանում, և որ դաշնակից ստորաբաժանումները նախընտրում են հեռու մնալ առաջնագծից։ Նա հիշել է  Աֆղանստանում առաքելության ընթացքում զոհված Բունդեսվերի 59 զինվորների, ինչպես նաև ավելի քան 100 վիրավորների մասին։

Ֆրիդրիխ Մերցը, միաժամանակ, ընդգծել է, որ Գերմանիան  մտադիր չէ քաղաքականապես ենթարկվել Միացյալ Նահանգներին։

«Որպես ժողովրդավարություններ՝ մենք գործընկերներ և դաշնակիցներ ենք, այլ ոչ թե ենթականեր»,- հայտարարել է նա՝ նշելով Վաշինգտոնի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի