Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին հաղորդումները

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս չի կարող մեկնաբանել Մոսկվայի ու Կիևի միջև էներգետիկ հրադադարի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեղեկութունները։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Պեսկովն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում։

Ավելի վաղ տելեգրամի ալիքներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել «էներգետիկ ոլորտի վրա հարձակումների ժամանակավոր մորատորիումի» շուրջ։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։

«Մենք տեղեկատվություն ենք ստանում, որ այսօր ժամը 7-ից սկսած՝ Ռուսաստանի զինված ուժերին արգվելվել է կրակ կիրառել Կիևի և Կիևի մարզի ցանկացած թիրախի, ինչպես նաև Ուկրաինայի ողջ տարածքում գտնվող ցանկացած ենթակառուցվածքի դեմ»,- հաղորդել է Romanov Lite-ը։

Երկու ժամ անց բլոգերը պարզաբանել է, որ «ցավոք, դա ճիշտ է»։

«Դա արդեն հաստատվել է։ Իսկապես, էներգետիկ հրադադարն ուժի մեջ է մտել  գիշերը։ Այն համաձայնեցվել է Աբու Դաբիում։ Սա ամոթալի է»,- հավելել է բլոգեր Alex Parker Returns։

Ուկրաինական Supernova+ ալիքն այսօր առավոտյան գրել է, որ «նմանատիպ հրաման կա նաև Ուկրաինայից. «Չհարձակվել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա…»։

Այնուամենայնիվ, տելեգրամ ալիքի հեղինակները նշել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է համոզվել, որ Ռուսաստանը կկատարի այս համաձայնությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի