Բաքուն «Զանգեզուր» անվամբ էլեկտրահաղորդման գիծ է կառուցում Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի շրջանակում

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկրի հիմնական էներգետիկ համակարգին միացնելու, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցք ձևավորելու նպատակով «Զանգեզուր» անվամբ գծի շինարարություն է  սկսվել։ «Ազերէներջի» ընկերությունը հաղորդել է, որ կառուցում է Ջաբրայիլից մինչև Աղբենդ ձգվող 74 կիլոմետրանոց բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ՝ 330 կիլովոլտ լարմամբ, և Նախիջևանից մինչև Օրդուբադի սահման ձգվող 105 կիլոմետրանոց զուգահեռ գիծ։ Այն կլինի երկշղթա և նախատեսված կլինի մինչև 1000 մեգավատ հզորության համար։ Ուղեգիծն անցնում է Արաքս  գետի երկայնքով, իսկ որոշ հատվածներում՝ լեռնային և ժայռոտ տեղանքով։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախագծի հաջորդ փուլը ներառում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» լրացուցիչ 44 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը հետագայում կմիացվի Աղբենդ և Օրդուբադ տանող գծերին: Միաժամանակ, Նախիջևան քաղաքում կկառուցվի նոր 330 կՎ ենթակայան: Այս նպատակի համար արդեն հատկացվել է 49 հեկտար հողատարածք, սկսվել են մոբիլիզացման աշխատանքները։

Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի նախագծի շարունակության շրջանակում նախատեսվում է ևս մեկ ռազմավարական փուլ։ Սա ներառում է Նախիջևանից Թուրքիա 230 կիլոմետր երկարությամբ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաև երկրի պատմության մեջ առաջին 400 ԿՎ փոխակերպիչ կայանի կառուցումը։

Նշվում է, որ այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Նախիջևանն Ադրբեջանի միասնական էլեկտրացանցին լիովին ինտեգրելու, հաճախականության կարգավորման հարցում ինքնավար հանրապետության կախվածությունն արտասահմանյան երկրներից վերացնելու և եվրոպական էներգետիկ շուկաներ մուտք գործելու հնարավորություններ ստեղծելու առումով:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ սա համարվում է Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագծերից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի