Իրանի շուրջ լարվածության ֆոնին՝ Արաղչին Թուրքիա է մեկնում

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վաղը Թուրքիա կայցելի՝ տարածաշրջանային և երկկողմ հարցեր քննարկելու համար: Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպման ժամանակ կշեշտի Թուրքիայի դեմ լինելը Իրանում ռազմական միջամտություններին, հաղորդում է թուրքական TRT Haber-ը։

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը Արաղչիի հետ հանդիպման ժամանակ կշեշտի Թուրքիայի պատրաստակամությունը՝ զարգացնելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսին է 2014 թվականին ստեղծված Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը, և ակտիվացնելու երկկողմ առևտրի ծավալը 30 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու փոխադարձ ջանքերը:

Ֆիդանը կհայտարարի, որ Թուրքիան աջակցում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի արագ և խաղաղ լուծմանն ու պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, օգնություն ցուցաբերել։ Նա նաև կանդրադառնա Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններում PKK/PJAK կազմակերպության իրանական ճյուղի դերին՝ ընդգծելով, որ PJAK-ի լիակատար չեզոքացումը Իրանի անվտանգության համար անհրաժեշտություն է։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին, Սիրիայում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։

Նշենք, որ Ֆիդանը վերջին անգամ Իրան է այցելել 2025 թվականի նոյեմբերի 30-ին և հանդիպել նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Իր հերթին, Արաղչին վերջին անգամ Թուրքիա այցելել է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի