Կառաջադրվեմ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից. Նաիրա Զոհրաբյանը մեկնում է Սյունիք

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ամենայն հավանականությամբ,  կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից: Factor.am-ի հարցին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ կուսակցությունում այժմ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում:

«Բոլորի մոտ տպավորություն է, թե մարդը որտեղ բնակվում է, այնտեղ էլ պետք առաջադրվի: Իհարկե, որոշ թեկնածուների դեպքում, ովքեր չունեն ճանաչելիություն, այդպես է, բայց կան գործիչներ, որոնք ունեն հանրապետական ճանաչելիություն»,- պատասխանելով մեր հարցին, թե ինչու որոշեց հենց այդ ընտրատարածքից առաջադրվել՝ բացատրեց պատգամավորը:

Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ իր ծնողները սյունեցի են, այսինքն՝ ինքն արմատներով այնտեղից է, ուստի և՛ կուսակցությունը, և՛ ինքը Սյունիքում ունեն լուրջ համակիրներ:

«Ես ուզում եմ դառնալ իրենց ձայնը և կարող եմ դառնալ իրենց ձայնն Ազգային ժողովում: Այս առաջարկով ինձ սյունեցիներն էլ են դիմել, իհարկե չեմ ուզում շատ կոպիտ բառ ասել, թե իրենք ինչպես էին բնութագրում նախկին պատգամավորներին, ովքեր ներկայացված են եղել իրենց մարզից, ամեն դեպքում ասեմ՝ իրենք, մեղմ ասած, գոհ չեն այդ պատգամավորներից»,- ասաց ԲՀԿ-ի քաղաքական թևը ներկայացնող պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ մոտ օրերս արդեն մեկնելու է Սյունիք՝ քարոզարշավի կազմակերպչական աշխատանքները սկսելու: