Պորտուգալիայում «Քրիստին» փոթորկի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
Բոլորը

«Քրիստին» փոթորկի հետևանքով Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում տեղի ունեցած ավերածությունների հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել՝ առաջացնելով ջրհեղեղներ, սողանքներ և զգալի ավերածություններ, գրում է BBC-ին։

Կառավարությունը փոթորիկը որակել է որպես «ծայրահեղ կլիմայական իրադարձություն»։ Պորտուգալիայում դպրոցներ են փակվել, շենքեր են վնասվել, լրջորեն խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը։

Վերջին օրերին Պորտուգալիային մի շարք փոթորիկ է հարվածել, մեկ տղամարդ մահացել է, երբ նրա մեքենան քշվել է ջրհեղեղի կողմից։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների տվյալներով՝ հորդառատ անձրևն ու մինչև 150 կմ արագությամբ քամին ամբողջ երկրում ավելի քան 3000 եղանակային միջադեպերի պատճառ են դարձել։ Մի քանի մարդ տուժել է ընկնող ծառերից կամ բեկորներից։

Էլեկտրաէներգիայի մատակարար E-Redes-ի տվյալներով՝ չորեքշաբթի ավելի քան 850,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից։

Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը (ANEPC) հայտնել է, որ Լեյրիայի կենտրոնական շրջանում՝ ամենաշատ տուժած տարածքներից մեկում, 3 մարդ է մահացել։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Վիլա Ֆրանկա դե Շիրայում մի տղամարդ մահացել է, երբ ծառը հարվածել է իր մեքենային։ Մարինյա Գրանդե շրջանում նույնպես մահվան դեպք է գրանցվել։

Պորտուգալիայի ծովի և մթնոլորտի ինստիտուտի (IPMA) տվյալներով՝ չորեքշաբթի տասը ափամերձ տարածքներում հայտարարվել է կարմիր մակարդակի եղանակային նախազգուշացում՝ վտանգավոր ծովային պայմանների պատճառով, կանխատեսվում է, որ ալիքների բարձրությունը կհասնի մինչև 14 մետրի։

Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն ցավակցություն է  հայտնել զոհերի ընտանիքներին։ Նա ասել է, որ իշխանությունները գնահատում են վնասը և կձեռնարկեն «անհրաժեշտ բոլոր միջոցները»։

Պորտուգալիան հատելուց հետո «Քրիստին» փոթորիկը շարժվել է դեպի արևելք՝ Իսպանիա։ Այստեղ դպրոցներ ու ճանապարհներ են փակվել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել առանց էլեկտրաէներգիայի։ Անդալուսիայում արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են եղանակային պայմանների հետ կապված շուրջ 2000 միջադեպի մասին։

Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը՝ AEMET-ը, նախազգուշացրել է որոշ շրջաններում շատ ուժեղ քամիների մասին, որոնց պոռթկումները կարող են հասնել փոթորկի ուժգնության։ Քամու ուժգնության պատճառով Ալմերիայի հարավ-արևելքում գտնվող որոշ հատվածներում հայտարարվել է տագնապի «կարմիր» ազդանշան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի