Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարվածի հարցը. տարբերակներից մեկը իրանցի առաջնորդների դեմ օդային հարվածներն են. CNN

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշռադատում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական քննարկումներն առաջընթաց չեն գրանցել՝ ըստ իրավիճակին ծանոթ անձանց, գրում է CNN-ը։

Թրամփի վերջին սպառնալիքները Թեհրանի վրդովմունքն են առաջացրել, որը խոստացել է անհապաղ արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողության, իսկ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդականներից մեկը սպառնացել է թիրախավորել Իսրայելին, եթե հարձակումը տեղի ունենա։

Սա ԱՄՆ վարչակազմի կողմից Իրանի վերաբերյալ հրապարակայնորեն ձևակերպված նպատակների արագ վերաուղղորդում է և տեղի է ունենում ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը լրջորեն դիտարկում էր ռազմական գործողությունները, որոնք նա ներկայացրել էր որպես Իրանում տեղի ունեցող համազգային բողոքի ցույցերի մասնակիցներին հնարավոր օգնություն։ Թրամփն իր Truth Social-ում գրառմամբ պահանջել է, որ Իրանը նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ «արդար և հավասար գործարքի՝ ՈՉ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ» շուրջ բանակցելու համար։ Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի հաջորդ հարձակումը երկրի վրա «շատ ավելի վատ կլինի», քան անցյալ ամռանն իրականացվածը, երբ ԱՄՆ զինված ուժերը հարձակվեցին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա։

Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի կողմից այժմ քննարկվող տարբերակների թվում են ԱՄՆ ռազմական օդային հարվածները, որոնք ուղղված են Իրանի առաջնորդներին և անվտանգության պաշտոնյաներին, որոնք համարվում են ցուցարարների սպանությունների համար պատասխանատու, ինչպես նաև հարվածներն իրանական միջուկային օբյեկտներին և կառավարական հաստատություններին: Աղբյուրները հայտնում են, որ Թրամփը վերջնական որոշում չի կայացրել՝ ինչպես շարունակել, բայց կարծում է, որ իր ռազմական տարբերակներն ընդլայնվել են այս ամսվա սկզբից, քանի որ տարածաշրջանում է գտնվում ամերիկյան ավիակիր հարվածային խումբը։

USS Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը երկուշաբթի մտել է Հնդկական օվկիանոս և շարունակում է մոտենալ Իրանին, որտեղ կարող է աջակցել երկրի դեմ ցանկացած հնարավոր գործողության՝ թե՛ հարվածներին օգնելու, թե՛ տարածաշրջանային դաշնակիցներին Իրանի հնարավոր հակահարվածից պաշտպանելու առումով։

Ռազմական գործողությունների սպառնալիքների ֆոնին՝ ԱՄՆ-ը նաև պահանջել է նախապայմաններ Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման համար, այդ թվում՝ ուրանի հարստացման մշտական ​​դադարեցում, Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի նոր սահմանափակումներ և տարածաշրջանում իրանական պրոքսիների  աջակցության դադարեցում։

Ըստ աղբյուրների՝ ամենամեծ խոչընդոտն ԱՄՆ-ի պահանջն է, որ Իրանը համաձայնի սահմանափակել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը։ Իրանը դեմ է եղել դրան և ԱՄՆ-ին ասել է, որ կքննարկի միայն իր միջուկային ծրագիրը։ ԱՄՆ-ը չի պատասխանել, ինչը երկու կողմերին էլ փակուղի մտցրել, ասել են աղբյուրները։ Երկուշաբթի ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ վարչակազմը դեռևս պատրաստ է Իրանի հետ համագործակցել, քանի դեռ «նրանք գիտեն, թե որոնք են պայմանները»։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը պատրաստվում է հնարավոր գործողությունների։ Միաժամանակ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են օդային վարժանքներ անցկացնել Մերձավոր Արևելքում։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի զգուշացրել է՝ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են «անհապաղ և հզոր» արձագանքել Իրանի տարածքի, օդային տարածքի կամ ջրերի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի։

«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատները ձգանի վրա՝ անհապաղ և հզոր արձագանքել մեր սիրելի ցամաքի, օդի և ծովի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի»,- X-ում գրել է Արաղչին։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս խոսքերը Թրամփի սպառնալիքներին պատասխան են։

ԱՄՆ հետախուզության վերջին զեկույցները, որոնց մասին Թրամփը տեղեկացվել է, ցույց են տալիս, որ Իրանի իշխանությունը պատմականորեն թույլ դիրքում է անցյալ տարվա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, ինչպես նաև այս ամսվա սկզբին բռնկված զանգվածային բողոքի ցույցերից հետո, հայտնել են գնահատականներին ծանոթ անձինք։ Եվ Թրամփը անցյալ շաբաթավերջին ակնարկել է, որ ցանկանում է Խամենեիին իշխանությունից հեռացված տեսնել։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրենսդիրներին ևս ասել է, որ իրանական ռեժիմը, «հավանաբար, ավելի թույլ է, քան երբևէ եղել է»։

Սակայն հետախուզության աղբյուրներից մեկն ասել է, որ չկա որևէ երաշխիք, որ Խամենեիի տապալումը կնշանակի ռեժիմի անկում․ «Նույնիսկ եթե հեռացնեք այաթոլլահին, նրա իրավահաջորդները բոլորը կոշտ գծի կողմնակիցներ են»։

Երկու ամերիկացի պաշտոնյաներ ասել են՝ Թրամփը գիտակցում է, որ Իրանի դեմ ռազմական հարվածը շատ ավելի դժվար կլինի, քան Վենեսուելայում գաղտնի գործողությունը։

ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների քննադատության ֆոնին ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները բացառել են իրենց օդային տարածքի և տարածքի օգտագործումը ԱՄՆ գործողության համար։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին թիրախավորելն իր սեփական մարտահրավերներն է առաջացնում։ Հունիսին Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ երկիրը հնարավորություն չի ունեցել հարվածել այաթոլլահին։

«Նա օրինական թիրախ էր, բայց այս անգամ դա հնարավոր չէր»,- ասել է Իսրայել Կացը հակամարտության ավարտից հետո տված մի շարք հարցազրույցներից մեկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի