Ֆրանսիան աջակցել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ԵՄ ահաբեկչական ցուցակում ներառելուն

Լուրեր

28.07.2026 | 17:45
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:45
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

Ֆրանսիան մտադիր է աջակցել Իտալիայի գլխավորած նախաձեռնությանը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել Եվրամիության «ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում,  հայտարարել է Ֆրանսիայի նախագահությունը այն բանից հետո, երբ կորպուսը մեղադրվել է երկրում բողոքի ցույցերի դաժան ճնշման գործում առաջատար դեր խաղալու համար, գրում է France24-ը։

«Ֆրանսիան աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդգրկմանը ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում», – հայտարարել է Ելիսեյան պալատը։

«Իրանի ժողովրդի խաղաղ ապստամբության անտանելի ճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ [Իրանի ժողովրդի] ցուցաբերած արտակարգ քաջությունը իրենց նկատմամբ սանձազերծված կույր բռնության դեմ չի կարող ապարդյուն լինել»,- իր հերթին X-ում գրառման մեջ հավելել է արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն՝ հաստատելով, որ Ֆրանսիան կաջակցի ցուցակում ընդգրկվելուն։

Ֆրանսիան նախկինում տատանվում էր նման քայլին աջակցելու հարցում՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է խզել բոլոր կապերը Թեհրանի հետ։

ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչելը կհանգեցնի ԻՀՊԿ անդամների ճանապարհորդության արգելքի, ակտիվների սառեցման և «ցուցակում ընդգրկված անձանց համար միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելքի»՝ ըստ Եվրոպական խորհրդի կողմից սահմանված կանոնների։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր աջակցությունն է հայտնել Իտալիայի ջանքերին՝ ԵՄ-ի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար։

Քանի որ Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան այժմ կողմ են, որոշումը, հավանաբար, քաղաքականապես կհաստատվի հինգշաբթի։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ի կողմից չորեքշաբթի հրապարակված հաշվետվության համաձայն՝ Իրանում ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 6,221 մարդ, այդ թվում՝ 5,858 ցուցարար, 214 կառավարությանը կից ուժերի ներկայացուցիչ, 100 անչափահաս և 49 քաղաքացիական անձ, որոնք ցույցի չէին մասնակցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի