Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել (թարմացված)

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը
Թարմացված
10։15
Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է տեղի ունեցել

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու կանոնական, վարչական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Ապօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։

Արձանագրվեց, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և իրավական առումով չեն բխում օրինականության ու արդար դատաքննության հիմնարար սկզբունքներից, կրում են ընտրովի և խտրական բնույթ։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրեց, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

Ժողովականները մերժելի նկատեցին պետական և իրավապահ մարմինների ներգրավմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և Եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտությունները։
Գերագույն հոգևոր խորհուրդը իր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ նրանց հետևողական աշխատանքի՝ եկեղեցականների ու ազատազրկված հայորդիների իրավունքների պաշտպանության գործում ներդրած կարևոր ջանքերի համար։

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի կարգազանց ընթացքը։

Արձանագրվեց, որ վերջինս վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։

Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարեց նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտեց նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկ ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես եկավ ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակասում են գործող քաղաքացիական և ոլորտային օրենսդրության հիմնադրույթներին, խախտում են սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները և ստեղծում են անհիմն ենթադրություններ, իբր Հայ Եկեղեցու կողմից պաշտամունքային հուշարձանների օտարման վտանգի մասին։ Զեկույցում ընդգծվեց, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չունեն իրական իրավակարգավորիչ անհրաժեշտություն, ուղղված չեն սրբավայրերի և հոգևոր-մշակութային հուշարձանների անաղարտ պահպանության խնդիրներին, չեն լուծում որևէ շոշափելի հանրային խնդիր և հիմնականում ծառայում են հակաեկեղեցական տրամադրությունների ձևավորմանն ու խորացմանը։ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին։ Որոշվեց ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը մեկն է այն տասը եպիսկոպոսներից, որոնք պահանջել են Գարեգին Բ կաթողիկոսին հանգստի գնալ։