Չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաները խանգարում են ընդհանուր գործին. քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Քաղաքական չկայացած ուժերի ղեկավարների անձնական ամբիցիաներն այս ընտրություններում խանգարում են ընդհանուր գործին: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Խոսելով, մասնավորապես, «Լույս» դաշինքի պառակտման մասին՝ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ տրամաբանական կլիներ, եթե դաշինքի մյուս ուժի ներկայացուցիչներն ընտրությունների գնային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:

«Առաջին անգամ չէ, երբ դաշինքներ են պառակտվում: «Լույս»-ը ներկայանում էր որպես արևմտամետ դաշինք: Հասկանալի է, որ «Լույս» դաշինքի համար միգուցե պրոբլեմ է 7 տոկոսը հաղթահարելը: Եվ քանի որ «Լուսավոր Հայաստան»-ը, լինելով համեմատաբար ավելի մրցունակ, քան «Հանրապետություն» կուսակցությունը, տրամաբանական կլիներ, որ «Հանրապետության» ներկայացուցիչները, ինչպես նաև արևմտյան կողմնորոշման այլ ուժերի ներկայացուցիչներ ընդգրկվեին, ինչն օրենքով արգելված չէ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում և մասնակցեին ընտրություներին: Դա 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն կտար: Բայց խնդիրն այն է, որ ամբիցիաները թույլ չեն տալիս»,- նշեց Արմեն Բադալյանը:

Սրանով, ըստ քաղտեխնոլոգի, ցույց տվեցին, որ իրենց անձնական ամբիցիաներն ավելի կարևոր են, քան ընդհանուր գործը՝ արևմտամետ ընտրազանգվածի շահերի ներկայացումն ապագա Ազգային ժողովում:

Մանրամասները՝ տեսանյութում