Խոնարհվում ենք բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը․ Սիմոնյան

Լուրեր

28.07.2026 | 17:45
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:45
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Քանի որ նախկինում չունեինք մեկ միասնական օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն, այդ նպատակով մենք որոշեցինք հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին:

Կեցցե՛ անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»։