Նոր նշանակումներ Կառավարությունում
Քաղաքականություն
26.01.2026 | 22:26
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, ր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։
Վարչապետ այլ որոշումներով՝ Ագնեսա Աղաբաբյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից և նշանակվել միասնական սոցիալական ծառայության պետ։