Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

Լուրեր

14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.03.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
14.03.2026 | 14:39
Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 
14.03.2026 | 14:28
Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում
14.03.2026 | 14:16
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և  ընդդիմադիր այլ ուժերի հետ. Զուրաբյան
14.03.2026 | 14:08
Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ փոխվարչապետը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին մաղթելով հարատև խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և առաջընթաց:

«Հայաստանի և հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գործընկեր երկիր չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքակրթական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում:

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»,-նշել է փոխվարչապետը և ընդգծել, որ վերջին տարիներին երկու երկրներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:

«Համոզված եմ, որ այսօր մեր համագործակցությունն առաջ է շարժվում վստահելի և ամուր հիմքի վրա և հետագայում էլ շարունակելու է ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Գրիգոիյանը: