Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցեր

Լուրեր

20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:

Նշվում է, որ հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

«Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր՝ ընդգծելով եվրոպական ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։