Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանին
Քաղաքականություն
26.01.2026 | 20:08
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնւոմ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։
«Վարչապետը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։
Քննարկվել են ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։