Վանաձորում Թումո կենտրոն կբացվի

Լուրեր

05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է, որ մինչև 2028 թվականը Լոռու մարզկենտրոնում կբացվի Թումո.

«Լոռին վաղուց էր սպասում այս իրադարձությանը, – նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, – մենք ոգևորված ենք Թումոյի նորարարական կրթական մոդելը Վանաձոր բերելու հնարավորությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտների հասանելիությունը մարզի 5,500 պատանիների համար։ Ուսանողները կստանան Թումոյի լիարժեք փորձառություն՝ ինքնուսուցումից մինչև գործնական դասընթացներ միջազգային մասնագետների հետ ու աշխատարաններ, որոնք հետաքրքրասիրությունը կվերածեն իրական հմտությունների։ Վանաձորը երկար ժամանակ Հայաստանի մշակութային և արդյունաբերական կենտրոններից մեկն էր, և այս կենտրոնը կշարունակի այդ ժառանգությունը՝ ներդրում անելով մարզի հաջորդ սերնդի կրթության մեջ»։

«Ֆինանսավորումը հնարավոր դարձավ միասնական ահռելի ջանքերի շնորհիվ։ Մի բարերար ընտանիք կատարեց 5 միլիոն դոլարի նվիրատվություն, որը որոշիչ դեր կունենա շատ պատանիների կյանքում։ Նվիրատվությունն անանուն էր՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Հայաստանի պատանիների և Թումոյի առաքելության վրա։ Նախագիծն իրականություն դարձավ բարերարների առաջնորդության շնորհիվ, և Թումոն խորապես երախտապարտ է նրանց իր առաքելության հանդեպ ցուցաբերած վստահության համար։

Թումոն իր երախտագիտությունն է հայտնում նաև այն աջակիցներին, որոնց առատաձեռն ներդրումներն սկիզբ դրեցին նախագծին և ամբողջացրին ֆինանսավորումը՝ Թորոս Մանգասարյանին, Ջուդիթ Սարյանին ու Վիկտոր Զարուգյանին, Քլարա Մարկոսյանին ու Մարկոսյան ընտանիքին և բազմաթիվ այլ աջակիցներին։

Հայաստանի կառավարությունը Թումոյին է նվիրաբերել պատմական շենք Վանաձորում՝ նախկին Սպայի տունը, որտեղ էլ կգործի նոր Թումո կենտրոնը։ Երկար ժամանակ լքված լինելուց հետո կառույցը կվերականգնվի և կվերաիմաստավորվի՝ ծառայելով որպես Լոռու մարզի ակտիվ կրթական կենտրոն»,- ասված է Թումո կենտրոնի տարածած հաղոորդագրությունում։