Իշխանությանը խրտնեցրեց, որ Նարեկ Կարապետյանն ինքնակամ դիմել է ԶՈւ-ին, որ ծառայի․ նա հակաօրինական պրոցեսի չէր մասնակցի․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
Բոլորը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված: Նույն տեղեկություններով՝ նա չի անցել որոշ ռենտգեն հետազոտություններ: ՔԿ-ից դեռ չեն մեկնաբանել։

«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը Factor TV-ի հարցազրույցում հերքել է մեղադրանքները՝ դրանք որակելով որպես քաղաքական հետապնդում։ Մելոյանը պնդել է, որ իշխանական մամուլը ապատեղեկատվություն է տարածում՝ նշելով, որ իրականում Նարեկ Կարապետյանն ինքնակամ է դիմել զինված ուժերին։

«Ինձ բավականին մտահոգում է, որ այսօր մեր մեդիատիրույթում զանգվածային լրատվության միջոցը, որը հատկապես մերձիշխանական է․․․ նման տեղեկատվության արտահոսք է կազմակերպում։ Պարզվեց, որ պարոն Կարապետյանը [Նարեկ Կարապետյանը] ինքնակամ դիմում է ներկայացրել զինված ուժերին, որպեսզի անցնի երկու տարվա պարտադիր զինծառայություն։ Եվ ասեմ ավելին՝ դա տեղի է ունեցել 2018 թվականին»,- նշել է Մելոյանը։

Ըստ նրա՝ այս գործընթացը ուղղորդված է Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դեմ՝ պայմանավորված նրանց քաղաքական ակտիվությամբ։ «Ցավոք սրտի, մեր երկրում իրավունքի գերակայությունը ոտնահարված է, և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ քաղաքական օպոնենտները հետապնդման են ենթարկվում հենց իրավապահ մարմինների իրավունքներն ու լիազորությունները չարաշահելով»,- հայտարարել է սահմանադրագետը՝ հավելելով, որ խախտվել է նաև անմեղության կանխավարկածը․ «Մինչդեռ մեր Սահմանադրությունը հստակ տալիս է, որ մարդը անմեղ է համարվում իրեն վերագրվող արարքում այնքան ժամանակ, մինչև այդ ենթադրյալ հանցանքը հաստատող, ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ գոյություն չունի»։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին և «Թրամփի ուղի» նախագծում չինական կողմի ներգրավման մասին թեզերին, Մելոյանը նշել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել անվտանգային երաշխիքները՝ չսահմանափակվելով մեկ գերտերությամբ։

«Մեկ գերտերությանը չդարձնենք միայնակ մոնոպոլիստ մեր տարածքում։ Նպատակը էն է, որ տարբեր խաղացողների հետ շահերի ներգրավում փորձենք իրականացնել»,- ասել է նա՝ քննադատելով գործող իշխանության վարած քաղաքականությունը, որը, ըստ նրա, չի ապահովում երկրի անվտանգությունը, քանի որ «ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից մի քանի մարզերում դուրս չեն բերվում»։

Գոհար Մելոյանը հայտնել է, որ փետրվարի 12-ին տեղի է ունենալու կուսակցության հիմնադիր համագումարը, և հաստատել է, որ շարժման առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ «Սամվել Կարապետյանը այս շարժման, գործունեության, միավորի ակունքում է գտնվում և ինքն է առաջնորդը քաղաքական»,- շեշտել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան