Արսեն Թորոսյանը Ռիյադում մասնակցում է Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին

Լուրեր

28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնւմ են, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման Ալ-Ռաջհիի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)։ Նախարարը նախարարական կլոր սեղան քննարկմանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները։

«Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, համաշխարհային փորձագետներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։

Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղան քննարկմանը։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված գերակայություններին՝  նախարարն իր ելույթում նշել է, որ Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 միջոցառում, որոնք առաջիկա տարիներին միտված են լինելու մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու զբաղվածության աճի ապահովմանը՝ բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ընդլայնման միջոցով։

Ռազմավարությամբ առանձնացված թիրախային խմբերից բացի Արսեն Թորոսյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների տնտեսական ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։  Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները»,- ասված է հաղորդագրությունում։