ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում «Թրամփի երթուղու» պատճառով. Ուկրաինայի արտաքին հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
Բոլորը

ԱՄՆ-ն և Հայաստանը գործարկում են TRIPP երթուղին՝ զրկելով Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից: Նոր միջանցքը կկապի Ասիան և Եվրոպան Հայաստանի և Ադրբեջանի միջոցով՝ առանց Մոսկվայի մասնակցության։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությանը։

Ըստ հրապարակման՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագիծը (TRIPP) դառնում է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական գործոն։ Այն Միացյալ Նահանգներին տրամադրում է հատուկ իրավունքներ՝ տարանցիկ միջանցքը զարգացնելու համար։ Հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունը կստանա նախագծի վերահսկողությունը հաջորդ 49 տարիների ընթացքում։

«TRIPP-ը վերջնականապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում խոշոր խաղացողի իր դիրքից»,- նշում է ուկրաինական հետախուզական ծառայությունը։

TRIPP նախագիծը ներառում է նավթի և գազի խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի, ինչպես նաև երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցում Իրանին սահմանակից երկաթուղային գծի երկայնքով։ Նշվում է, որ միջանցքը, ըստ շահառուների տրամաբանության, կկազմի «կարևոր օղակ» Տրանսկասպյան երթուղում՝ անցնելով Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և այնուհետև՝ Թուրքիայի և եվրոպական երկրների միջով։

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնիսկ չի քննարկվել ամերիկյան և հայկական կողմերի կողմից։

Հետախուզական ծառայությունը նշում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե վերջնագրի նման դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը և հայկական երկաթուղու ներկայիս կոնցեսիոներին՝ անհապաղ վերականգնել վնասված գծերը մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները։ Հակառակ դեպքում, դա կարվի Հայաստանի հաշվին և հարցեր կառաջացնի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության նպատակահարմարության վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի