2025-ի իրադարձությունների լուսաբանումը արտացոլում էր՝ ով ում է սպասարկում լրատվական դաշտում․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
14.03.2026 | 14:39
Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 
14.03.2026 | 14:28
Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում
14.03.2026 | 14:16
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և  ընդդիմադիր այլ ուժերի հետ. Զուրաբյան
14.03.2026 | 14:08
Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 
14.03.2026 | 13:49
Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ
14.03.2026 | 13:44
«Վերջին զանգը» այգում թող անեն, պարտադիր շենքի մե՞ջ պետք ա լինի. Փաշինյանը` շինուհայրցուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 13:33
Սամվել Կարապետյանի աջակիցները ազատ են արձակվել
14.03.2026 | 13:07
Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
14.03.2026 | 12:58
Նավթի գներն աճել են
14.03.2026 | 12:34
Մեր դե՞մ եք քվեարկելու, ասում են` ՌԴ-ի հայերը մեր դեմ են քվեարկելու. Փաշինյանը Սիսիան է գնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 12:15
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին հարձակվել տարածաշրջանի նավթագազային օբյեկտների վրա
14.03.2026 | 12:12
Էդուարդ Սպերցյանը ջերմ ընդունելության է արժանացել Սոչիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 11:55
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները․ Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի իրադարձությունների լուսաբանումն արտացոլում էր՝ ով ում է սպասարկում լրատվական դաշտում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան։

Մելիքյանն ընդգծում է՝ երբ երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, ավելանում են լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումներն ու տարատեսակ ճնշումները: 

«Եվ բոլորս հիշում ենք 2025 թվականի այդ սրացումները՝ կապված իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-եկեղեցու վերնախավ առճակատմանը, դրա հետ կապված մի շարք իրադարձություններ, կալանավորումներ և այլն: Եվ պետք է ասել, որ այդ իրադարձությունները մեր մեդիամիջավայրում լուսաբանվում էին ծայրահեղ դիրքերից, այսինքն՝ համաձայն նրա, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի տվյալ լրատվամիջոցը, տվյալ խմբագրությունը»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այդ լուսաբանումների ընթացքում ևս մեկ անգամ արտահայտվեց հայաստանյան լրատվական դաշտի ծայրահեղ բևեռացվածությունը։ Մի բան, որը, ըստ Մելիքյանի, ընդգծվում է միջազգային կառույցների բոլոր զեկույցներում որպես բացասական երևույթ: 

Մանրամասները՝ տեսանյութում։