ՍԱՊԾ-ն կդիմի դատարան՝ Ծառայության մասին ապատեղեկատվություն տարածելու համար

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը վստահեցնում է՝ ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականացվում եմ օրենքի շրջանակում:

«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել մեկ մարդու սուբյեկտիվ կարծիքի պատճառով», – այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանի կողմից կառույցի վերաբերյալ տարածած լուրերին։

Հիշեցնենք՝ օրերս ՍԱՊԾ պաշտոնյան ազատվել էր աշխատանքից, ապա ծավալուն բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին և հայտնել, որ Կարապետյանի միջամտությունն է անհրաժեշտ իր հանդեպ կատարված անօրինականությունը պարզելու, ինչպես նաև իր աշխատանքային իրավունքները վերականգնելու համար։

ՍԱՊԾ-ն, սակայն, այս առնչությամբ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած «զրպարտությունների և ապատեղեկատվության կապակցությամբ»՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում, որով կառույցը կդիմի դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան