Ձնամաքրման աշխատանքները բավարար եմ գնահատում. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
Բոլորը

«Հիդրոմետ ծառայության տեղեկատվության համաձայն՝ նախորդ շաբաթվա ամսի 20-ին և 23-ին սպասվում էին ձյան տեղումներ։ Ամսի 20-ի տեղումները թույլ էին, իրականացրել ենք աշխատանքներ, դրանից հետո եղել է կտրուկ անկում, լուսադեմին նորից իրականացվել են փողոցների մշակման աշխատանքներ, որևէ խնդիր չենք ունեցել»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Ժամը 10։30-ի դրությամբ «ԵԱՍՄ» հիմնարկի բոլոր մեքենա-մեխանիզմները՝ աղով-ավազով բեռնված, տարբեր եզրաչափի, տարբեր ֆունկցիայի՝ 37 բազմաֆունկցիոնալ մեծ, 12 փոքր մեքենաները, 49 միավոր ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ ըստ նախապես մշակված մեր դիսլոկացիոն սխեմայի»,- զեկուցեց Արեյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ մոբիլիզացված է եղել 137 միավոր տեխնիկա, աշխատել է մոտ 650 բանվոր։

«Մաքրման աշխատանքները տևել են մինչև ուշ երեկո, որից հետո, նկատի ունենալով ջերմաստիճանի անկումը, առավոտյան 04։30-ից, այսինքն՝ 23 լույս 24-ի գիշերը, ամբողջ տեխնիկան դուրս է եկել փողոց և մշակել բոլոր փողոցները։ 24-ի ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական և մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան և սառույցի ծածկույթից, եղել է սև ասֆալտ։ Սա փաստում են և՛ օպերատիվ ծառայությունները մեր, և՛ մեր շրջայցը, և՛ վարչական ղեկավարների շրջայցը»,- ընդգծեց Արեյանը։

Քաղաքապետի խորհրդականը միաժամանակ ընդգծեց, որ Կենտրոն վարչական շրջանում խցանումների պատճառով տեխնիկան ուշ է գործի դրվել։

««ԵԱՍՄ»-ի մեքենա-մեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի։ Ստիպված՝ ժամը 14։00-ից հետո դիմել ենք պարեկային ծառայությանը, որը սկսել է ճանապարհ բացել մեր մեքենաների համար, և մեքենաները կարողացան աղ ու ավազով մշակել փողոցները»,- նշեց Կամո Արեյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց ձնամաքրման աշխատանքների համար՝ դրանք գնահատելով բավարար։

«Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ աշխատել են՝ հարյուրավոր մարդիկ, ովքեր օրուգիշեր աշխատել են, որ մեր ճանապարհները անցանելի դառնան, մեր մայթերը անցանելի դառնան։ Եվ իրականում իմ դժգոհությունը կամ մտահոգությունները մեկ նպատակ ունեն, որ հաջորդ անգամ էլ ավելի պատրաստված լինենք, ունենանք ավելի նորարարական լուծումներ։ Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու, մասնավորապես՝ ջրի լուծույթով աղի նախօրոք ցանումը փողոցներում»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան