Schneider Electric ընկերության հետ քննարկվել է էներգետիկ համակարգերի ոլորտում ռազմավարական համագործակցության հեռանկարները․ ԲՏԱ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Նշվում է, որ ֆորումի ընթացքում կայացել են բարձր մակարդակի հանդիպումներ միջազգային առաջատար ընկերությունների և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ:

«Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Schneider Electric ընկերության ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգերի և հանրային ենթակառուցվածքների ոլորտում ռազմավարական համագործակցության հեռանկարները։

Ֆորումի շրջանակներում ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Քուվեյթի Պետության Էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար, ֆինանսների գործող նախարար, տնտեսական հարցերի և ներդրումների պետնախարար, դոկտոր Սաբիհ Աբդուլազիզ ալ-Մուխաիզիմի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։