Նոր քննություն կկազմակերպվի․ Սյունիքում ձյան և բքի պատճառով 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

Լուրեր

24.01.2026 | 20:33
«Ինտերը» հայերեն գրառում է արել Հենրիխ Մխիթարյանի գոլի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.01.2026 | 20:16
ՀՖՖ․ Ուկրաինական կողմի բողոքն անհիմն է
24.01.2026 | 20:09
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
24.01.2026 | 20:00
Հայկական համակարգիչ՝ միայն Փաշինյանի սեղանին․ ուր կորավ «Արմթաբ»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.01.2026 | 19:46
Նոր քննություն կկազմակերպվի․ Սյունիքում ձյան և բքի պատճառով 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն
24.01.2026 | 19:26
ԱՄՆ-ը դուրս է եկել ԱՀԿ-ից՝ առանց 260 միլիոն դոլար պարտքը վճարելու
24.01.2026 | 19:00
Վախենում եմ նախիրային բնազդից, նախիրն ամեն ինչի ընդունակ է… պետք է դիմանալ ու դիմադրել. Հախվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.01.2026 | 18:32
Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները մարդատար տրանսպորտային միջոցների համար բաց են
24.01.2026 | 18:09
Աբու Դաբիում ավատվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը
24.01.2026 | 17:24
Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվում են ապօրինի կառուցված շենք շինություններ․ Դատախազություն 
24.01.2026 | 17:00
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով
24.01.2026 | 16:30
Արման Ծառուկյանը մարզվել է ինքնաթիռում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.01.2026 | 16:20
Հրդեհ Եղիպատրուշում. այրվել է հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկը
24.01.2026 | 15:59
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, մեր հասարակության համար, շարունակում են մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
24.01.2026 | 15:22
PWL․ Վազգեն Թևանյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Տուլգային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դիմորդները պետք է «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցեին։ Դպրոցում, որում ընթացել է քննությունը, գրանցված 158 դիմորդներից մասնակցել է 118-ը, 40-ը բացակայել է։

Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքում երկու քննական կենտրոններ կան․ երկրորդ կենտրոնն էլ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում է՝ Կապանի և Մեղրիի դիմորդների համար։ Այստեղ 127 դիմորդներից ընդամենը 2-ն են բացակա, ինչը նորմալ է համարվում, այսինքն՝ այստեղ խնդիր չի եղել։

«ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումից հետո որոշում է կայացվել փետրվար ամսվա վերջում եղանակի պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար քննություն կազմակերպել, որպեսզի դիմորդները չզրկվեն այս փուլում քննություն հանձնելու հնարավորությունից՝ իրենցից անկախ պատճառով։ Ավելի հստակ՝ քննության օրվա և վայրի մասին,ԳԹԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,- հայտնեցին կենտրոնից:

Եվգենյա Համբարձումյան