ԱՄՆ-ը հրապարակել է իր Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը

Լուրեր

28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարարությունը առաջնահերթություն կտա սեփական հայրենիքի պաշտպանությանը և Չինաստանի զսպմանը, միաժամանակ Եվրոպայում և այլուր դաշնակիցներին «ավելի սահմանափակ» աջակցություն տրամադրելով: Սա բխում է Պենտագոնի կողմից հրապարակված 2026 թվականի նոր Ազգային պաշտպանության ռազմավարությունից (NDS):

«Քանի որ ԱՄՆ զինված ուժերը կենտրոնանում են հայրենիքի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտպանության վրա, մեր դաշնակիցներն ու գործընկերները այլ տարածաշրջաններում կկրեն իրենց սեփական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը՝ ամերիկյան զինվորականների կողմից կարևոր, բայց ավելի սահմանափակ աջակցությամբ», – նշվում է փաստաթղթում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված Ազգային պաշտպանության ռազմավարությունը զգալիորեն տարբերվում է Պենտագոնի նախկին քաղաքականությունից՝ թե՛ Վաշինգտոնի կողմից ավելի քիչ աջակցություն ունեցող դաշնակիցների վրա բեռը մեծացնելու, թե՛ ավանդական հակառակորդների՝ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ տոնայնությամբ, նշում է AFP-ն:

Չինաստանի զսպումը և Ռուսաստանից եկող «կառավարվող սպառնալիքը»

Նախորդ պաշտպանական ռազմավարությունը, որը հրապարակվել է Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի օրոք, Չինաստանը նշվում էր, որպես Վաշինգտոնի համար գլխավոր մարտահրավեր, իսկ Ռուսաստանը՝ «սուր սպառնալիք»: Նոր փաստաթուղթը, ընդհակառակը, կոչ է անում Պեկինի հետ «հարգալից հարաբերությունների»՝ ընդ որում՝ առանց հիշատակելու ԱՄՆ դաշնակից Թայվանը, որը Չինաստանը համարում է իր տարածքը: Ռազմավարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է զսպել Չինաստանին, սակայն նրա քաղաքականությունը չի ենթադրում ռեժիմի փոփոխություն կամ բաց պատերազմ:

Փաստաթղթում Ռուսաստանը նկարագրվում է որպես «մշտական, բայց կառավարելի սպառնալիք», որը հիմնականում ազդում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների վրա: Պենտագոնը նշել է, որ Ռուսաստանը տիրապետում է աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցին, «որը շարունակում է արդիականացնել և դիվերսիֆիկացնել»: Այնուամենայնիվ, հավելում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները զգալիորեն գերազանցում են Ռուսաստանին տնտեսական չափերի, բնակչության թվաքանակի և, հետևաբար, թաքնված ռազմական կարողությունների առումով:

Փաստաթղթում, մասնավորապես, մեջբերվում են Համաշխարհային բանկի տվյալները, ըստ որոնց՝ Ռուսաստանի տնտեսական ներուժը 2024 թվականին գնահատվել է 2 տրիլիոն դոլար, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների (Միացյալ Նահանգները չներառված) համակցված տնտեսական ներուժը գնահատվել է 26 տրիլիոն դոլար:

Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելը Եվրոպայի պատասխանատվությունն է

Վաշինգտոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են ստանձնել Եվրոպայի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը:

«Սա ներառում է Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու առաջատար դերը։ Ինչպես նախագահ Թրամփը հայտարարել է, Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի։ Սակայն նա նաև ընդգծել է, որ դա առաջին հերթին Եվրոպայի պատասխանատվությունն է», – նշվում է ռազմավարության մեջ։

ԱՄՆ նոր ազգային պաշտպանության ռազմավարությունը չի հիշատակում կլիմայի փոփոխության վտանգները, որոնք Բայդենի վարչակազմը սահմանել է որպես «ծագող սպառնալիք»։ Ինչպես Թրամփի վարչակազմի կողմից 2025 թվականի դեկտեմբերին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, Ազգային պաշտպանության ռազմավարությունը Լատինական Ամերիկան ​​համարում է ԱՄՆ օրակարգի առաջնահերթությւոն։

 

«Պենտագոնը կվերականգնի ԱՄՆ ռազմական գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում։ Մենք այն կօգտագործենք մեր հայրենիքը և մեր մուտքը տարածաշրջանի հիմնական տարածքներ պաշտպանելու համար», – նշվում է փաստաթղթում։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի