Թրամփը համաձայնել է Patriot-ի լրացուցիչ հրթիռներ մատակարարել․ Զելենսկի

Լուրեր

14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.03.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
14.03.2026 | 14:39
Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 
14.03.2026 | 14:28
Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում
14.03.2026 | 14:16
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և  ընդդիմադիր այլ ուժերի հետ. Զուրաբյան
14.03.2026 | 14:08
Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 
14.03.2026 | 13:49
Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ
14.03.2026 | 13:44
«Վերջին զանգը» այգում թող անեն, պարտադիր շենքի մե՞ջ պետք ա լինի. Փաշինյանը` շինուհայրցուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 13:33
Սամվել Կարապետյանի աջակիցները ազատ են արձակվել
14.03.2026 | 13:07
Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
14.03.2026 | 12:58
Նավթի գներն աճել են
14.03.2026 | 12:34
Մեր դե՞մ եք քվեարկելու, ասում են` ՌԴ-ի հայերը մեր դեմ են քվեարկելու. Փաշինյանը Սիսիան է գնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան  լրացուցիչ հրթիռներ կստանա իր Patriot ՀՕՊ համակարգերի համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին․  գրում է unian.net-ը՝ հավելելով, որ Զելենսկին այդ մասին ասել է «Տաղանդավոր երիտասարդության երկրորդ ազգային ֆորում»-ի ժամանակ:

Նշվում է, որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ և ստացել եմ, չեմ ասի, թե քանի PAC-3 հրթիռ Patriot-ի համար», – ասել է նա:

PAC-3-ը (Patriot Advanced Capability-3) Patriot համակարգի ամենաարդիական տարբերակն է, որը նախատեսված է հատկապես բալիստիկ հրթիռներ որսալու համար։ Այն օգտագործում է «hit-to-kill» (հարված՝ ոչնչացման համար) տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ խոցել թիրախները։

Պարբերականը նշում է նաև, որ Վլադիմիր Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինան պարբերաբար բախվում է իր առկա ՀՕՊ համակարգերի համար զենիթային հրթիռների պակասի հետ: Օրինակ՝ նա խոստովանել է, որ հունվարի 16-ի առավոտյան «մի քանի» ՀՕՊ համակարգեր առանց հրթիռների են եղել:

«Մենք այստեղ չենք կարող մեղադրել միայն ԱՄՆ-ին։ Որովհետև մենք խոսում ենք մեր էներգետիկ ոլորտը պաշտպանող բոլոր համակարգերի մասին։ Խոսքը միայն Patriot համակարգերի մասին չէ։ Դրանք երբեք բավարար չեն լինի։ Ուկրաինան պատերազմի ընթացքում ներմուծել է համակարգերի լայն տեսականի։ Սա պահանջում է տարբեր հրթիռային փաթեթներ», – այդ ժամանակ ասել էր Զելենսկին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի