Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայի ռազմածովային շրջափակումը․ Politico

Լուրեր

16.03.2026 | 13:16
Պարալիմպիկ խաղեր․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտել է ելույթները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:05
Թրամփը ցանկանում է հայտարարել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային կոալիցիայի մասին և չի բացառում Խարգ կղզու գրավումը. Axios
16.03.2026 | 12:57
Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:50
Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է
16.03.2026 | 12:42
ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս
16.03.2026 | 12:34
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել. Իրինա Յոլյան
16.03.2026 | 12:30
ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ
16.03.2026 | 12:22
Երևանի սեփական եկամուտները գերակատարվել են․ աճը կազմել է 3,7 մլրդ դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:10
Սյունիքի նախկին մարզպետը հայց է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի դեմ // ՀՀ-ին նոր ցիկլոն է մոտենում․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 12:08
Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում
16.03.2026 | 12:04
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «սահմանափակ» ցամաքային գործողություններ սկսելու մասին
16.03.2026 | 11:56
Երթևեկության կառավարման կենտրոն է ստեղծվել․ հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «շատ մռայլ» ապագա կունենա, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի բացմանը
16.03.2026 | 11:36
Նոր տեխնիկա ենք ձեռք բերել, դրանք ապրիլի վերջ Հայաստանում կլինեն․ սանմաքրման հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:25
83 շուն են որդեգրել նախորդ տարի, որոնցից մեկին՝ մենք․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թրամփի վարչակազմը քննարկում է Կուբայի ծովային շրջափակման հարցը՝ երկիր նավթի մատակարարումները կասեցնելու համար: Այս մասին  հայտնում է Politico-ն՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք աղբյուրների:

Թերթի աղբյուրների համաձայն, այս քայլը առաջ են մղում վարչակազմի ներսում Կուբայի կառավարության որոշ քննադատներ, և այն աջակցվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:

Թեև նշվում է, որ վերջնական որոշում չի կայացվել, սակայն նավթի ներմուծման լիակատար շրջափակումը տարբերակներից մեկն է, որը Թրամփին կարող է առաջարկվել Կուբայի կոմունիստական ​​կառավարությունը տապալելու համար, Politico-ին հայտնել են աղբյուրները:

Միևնույն ժամանակ, նրանք ասում են, որ վարչակազմի ներսում շարունակվում են բանավեճերը նման արմատական ​​քայլի նպատակահարմարության վերաբերյալ: Վենեսուելայից նավթի մատակարարումների դադարեցումը, ինչպես նաև այդ ծավալների որոշ վերավաճառքից եկամուտների կորուստը, որոնք Հավանան օգտագործում էր արտարժույթ վաստակելու համար, արդեն լրջորեն թուլացրել են Կուբայի տնտեսությունը: Նավթի ներմուծման լիակատար դադարեցումը կարող է մարդասիրական ճգնաժամ առաջացնել, այդ իսկ պատճառով վարչակազմի որոշ պաշտոնյաներ դեմ են նման միջոցառումներին:

Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը: Եթե ​​Կուբայի ռազմածովային շրջափակման ծրագիրը կյանքի կոչվի, դա ավելի կսրացնի Թրամփի ջանքերը՝ ստիպելու տարածաշրջանային տերություններին հետևել Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, նշում է Reuters-ը: Այս քայլը կընդգծի ԱՄՆ վարչակազմի՝ Արևմտյան կիսագնդում գերիշխանության հասնելու նկրտումների լրջությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում գրել էր, որ Կուբան «տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող մեծ քանակությամբ նավթով և փողերով», ապահովելով «անվտանգության ծառայություններ»՝ Ուգո Չավեսի, որը հարավամերիկյան երկրի նախագահն էր 1999-ից 2013 թվականներին, և Նիկոլաս Մադուրոյի՝ Վենեսուելայի առաջնորդի, որին ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերը գերի են վերցրել հունվարի 3-ին։

Այնուամենայնիվ, Թրամփը հստակեցրել էր, որ իրավիճակն այժմ կփոխվի. «Այլևս ոչ մի նավթ կամ փող չի հոսի դեպի Կուբա՝ զրո»։ «Ես խստորեն կոչ եմ անում նրանց (Կուբայի իշխանություններին -խմբ.) գործարք կնքել (Միացյալ Նահանգների հետ -խմբ.), քանի դեռ ուշ չէ», – սպառնացել էր Սպիտակ տան ղեկավարը։

Կուբայի իշխանությունները վրդովմունքով էին արձագանքել  Թրամփի հայտարարություններին։ «Կուբան չի ստանում և երբեք չի ստացել որևէ դրամական կամ նյութական փոխհատուցում որևէ երկրին մատուցված անվտանգության ծառայությունների համար», – նույն օրը իր X միկրոբլոգում գրել էր Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը։

Իր հերթին, նախագահ Միգել Դիաս Կանելը շեշտել էր, որ Կուբան «ազատ, անկախ և ինքնիշխան երկիր է»։ «Ոչ ոք չի թելադրում, թե ինչ անենք», – X-ում գրել է լատինաամերիկյան առաջնորդը։ «Նրանք, ովքեր ամեն ինչ, նույնիսկ մարդկային կյանքերը, վերածում են բիզնեսի, իրավունք չունեն Կուբային որևէ բան, բացարձակապես որևէ բան ասել», – հավելել էր նա։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի