Որ հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցներն են առավել ակտիվ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Երևանի մամուլի ակումբն  ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկում է իրականացրել, որի նախնական փուլի արդյունքներն այսօր հրավիրված քննարկման ընթացքում ներկայացրեց մամուլի ակումբի նախագահ Բորիս  Նավասարդյանը։

Վերջինս նշեց, որ մշտադիտարկում է իրականացվել 8 էլեկտրոնային լրատվամիջոցի և 6 հեռուստաընկերության շրջանում։

«Ըստ նախնական արդյունքի՝ այս շրջանում առավել ակտիվ են  Հանրային հեռուստաընկերությունը։ Հ1-ի առավել ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ բավական շատ պաշտոնական տեղեկություններ էր հեռարձակում։ Հաջորդ ակտիվ հեռուստաընկերությունը «Շանթ»-ն է։ Ընդհանուր առմամբ՝ հեռուստաընկերություններում բավական բազմազան են եղել ներկայացված տեսակետները»,- ասաց Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ առաջատար Հ1-ը ցուցաբերում է քաղաքական չեզոքություն, որը սկսեց արտահայտվել 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո։

Բորիս Նավասարդյանը նաև ընդգծեց, որ մշտադիտարկման հիմքում դրվել են նշանային բնութագրիչներ, այսինքն՝ ուսումնասիրվել են հրապարակումներ՝ ըստ դրանցում հնչեցված դրական և բացասական գնահատականների։

«Այս առումով՝ առավել ինտենսիվ էր լուսաբանումը  Կառավարության և վարչապետի գործունեության, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ և բացասական գնահատականների առումով ակտիվ էր ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Բացասական գնահատականներ շատ կային հատկապես Երկիր մեդիա ՀԸ-ում և news.am կայքում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։