Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ․ ԱԺ նախագահը զրուցել է Մատվիենկոյի հետ
Քաղաքականություն
23.01.2026 | 17:50
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
«Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:
Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։