Հայաստանի փոխարեն՝ Կիպրոսի քաղաքացի․ Սամվել Կարապետյանի մասին ճշգրտում է արվել պետական ռեգիստրում

Լուրեր

28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

2025-ի դեկտեմբերի 3-ին Factor.am-ը «Գաղտնի գործարքը․ ինչ է արժեցել ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին և ինչքան է այն գնահատվում հիմա» հրապարակման մեջ ներկայացրել էր պետական ռեգիստրում առկա տվյալները, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրական շահառու դարձել է ոչ թե 2015-ին, երբ նա ձեռք է բերել ընկերությունը, այլ՝ 2009 թվականին։ Ավելի վաղ այս խնդրի կապակցությամբ գրավոր հարցմամբ պարզաբանում էինք խնդրել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանից, սակայն պատասխան չէինք ստացել։

Այնուամենայնիվ, մեր հրապարակումից հետո պետական ռեգիստրում ՀԷՑ-ի վերաբերյալ տեղեկատվությունը թարմացվել է․ Սամվել Կարապետյանի ընկերության իրական շահառու դառնալու տարեթիվը 2009-ի փոխարեն դարձվել է 2015։ Ընդ որում՝ փոխվել է նաև Կարապետյանի քաղաքացիության մասին տվյալը՝ Հայաստանի փոխարեն ներկայում նշված Կիպրոս։ Ստացվում է՝ ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը հանդես է գալիս որպես Կիպրոսի քաղաքացի։

 

Գայանե Խաչատրյան