«Պատասխան են տալու»․ Կոնջորյանը՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժային տրիբունալի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 17:45
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:45
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդությամբ բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավոր չեն, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Սամվել Կարապետյանը, բոլոր նրանք, ովքեր որ կփորձեն փողի միջոցով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ կառավարության գործողությունները սաբոտաժի ենթարկել, պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, պետության համը մնալու է իրենց բերաններում։

2024 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ի տխրահռչակ վիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում արեց Ազգային ժողովում, որտեղ որ մենք, ըստ էության, արձանագրեցինք ՀԷՑ-ի կառավարման անփառունակ վիճակը։ Եվ դրանից հետո, ըստ էության, կառավարությունը, կառավարող մեծամասնությունը ՀԷՑ-ի պետականացման հայտնի գործընթացը սկսվեց, և այդ գործընթացի ընթացքում բացահայտվեցին ու բացահայտվելու են նորանոր, խայտառակ դրսևորումներ, որոնք մերկացնելու են Սամվել Կարապետյանի և իր շրջապատի անփառունակ կառավարումը ՀԷՑ-ի մասով։ Եվ արբիտրաժի այս որոշումը չափազանց կարևոր հանգրվան է, որովհետև այն մարդիկ, ովքեր որ փորձում էին մեր հանրությանը մոլորեցնել, որ «այ, տեսեք, հիմա մենք միջազգային ատյաններում կգնանք, սա կանենք, նա կանենք, և այլն», միջազգային ատյաններում ևս նրանք արժանացան համապատասխան գնահատականի։

Այս գործընթացը լինելու է շարունակական և բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար»,-նշեց նա։

Անդրադառնալով արբիտրաժային դատարանի որոշմանը՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել էր․ «Ստոկհոլմի արբիտրաժը Վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը , որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Եվ մերժել Հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը մինչև քննության ավարտը: Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը: Նրանք շարունակում են վնասել մեր տնտեսությանը, և ներկայացնում իրենց պարտությունը որպես հաղթանակ ինչպես միշտ»։

Մանրամասները՝ տեսանյութում։