Սոլովյովի և Դուգինի հայտարարություններն առայժմ միայն խոսքեր են, բայց ռուսական էլիտայի մտածողությունն են արտահայտում և վտանգավոր են․ Կուատ Դոմբայ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Բոլորը

Ռուսաստանից երեքից հինգ տարի կպահանջվի՝ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո իր բանակը վերականգնելու համար, որից հետո այն կրկին սպառնալիք կդառնա հետխորհրդային երկրների համար։ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ղազախ փորձագետ Կուատ Դոմբայը։

Նա ընդգծեց՝ Մոսկվայի վարքագիծը հետխորհրդային տարածքում ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպես կավարտվի Ուկրաինայում պատերազմը։ Ընդ որում, ըստ Դոմբայի, ռուսաստանցի հանրային գործիչների, մասնավորապես՝ Վլադիմիր Սոլովյովի և Ալեքսանդր Դուգինի կոշտ հայտարարությունները դեռևս պարզապես խոսքեր են, բայց դրանք արտացոլում են ռուսական էլիտայի մի մասի իրական մտածելակերպը, հետևաբար, չպետք է անտեսվեն։ Փորձագետը նաև նշեց, որ Ղազախստանը չափազանց կոշտ է արձագանքել նման հայտարարություններին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ոչ ոք չի ձգտում Ռուսաստանի հետ բախման, բայց դրանից բխող սպառնալիքները հակառակ ազդեցությունն ունեն և միայն ուժեղացնում են հարևան պետությունների ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը։

Դոմբայը կարծում է, որ Ղազախստանն ավելի ու ավելի ակտիվ է նավթի և այլ ապրանքների արտահանման այլընտրանքային ուղիներ փնտրում՝ բախվելով Ռուսաստանի տարածքով տարանցման խնդիրների։ Միաժամանակ, ըստ փորձագետի հանրապետությունը հետաքրքրություն է ներկայացնում Դոնալդ Թրամփի համար՝ իր հսկայական հանքային պաշարների և Արևմուտքի կախվածությունը Չինաստանից նվազեցնելու ներուժի շնորհիվ։

Մասնագետը նաև նշեց կարևոր ժողովրդագրական գործոն. ղազախստանցիների շուրջ 75%-ը երբեք չի ապրել ԽՍՀՄ-ում, ուստի ռուսական քարոզչությունը գործնականում ոչ մի ազդեցություն չունի նրանց վրա: Այս ֆոնին, ըստ Դոմբայի, Կենտրոնական Ասիայի երկրների միջև տնտեսական կապերն ավելի արագ են զարգանում, քան Ռուսաստանի հետ նրանց առևտուրը:

Խոսելով տարածաշրջանային դինամիկայի մասին՝ փորձագետը նշեց, որ Մոսկվան նկատելիորեն նյարդայնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Միաժամանակ, Դոմբայն ընդգծեց Հայաստանի ռազմավարական կարևորությունը և վստահություն հայտնեց, որ Ղազախստանի հետ նրա հարաբերությունները հետևողականորեն կամրապնդվեն:

Մասնագետը նաև ուշադրություն հրավիրեց փոփոխվող առևտրային հոսքերի վրա. 2025 թվականին Ղազախստանի առևտրի ծավալը Չինաստանի հետ երկու անգամ գերազանցել է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներին, ինչը, նրա կարծիքով, հստակ ցույց է տալիս տարածաշրջանում տնտեսական կապերի արագացող վերակողմնորոշումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Սամվել Մելիքսեթյան