Ընդդիմությունը թրքացումից վախենում է, բա ինչո՞ւ է Քոչարյանի օրոք 54 թուրքական կապիտալով ընկերություն բացվել․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանային կոմունիկացիաներին և ընդդիմության քննադատություններին։

Պատասխանելով հարցին, թե ինչ է փնտրում Հայաստանը Թրամփի նախաձեռնած խորհրդում, Եղոյանը նշել է․ «Այդ խորհրդում Հայաստանը փնտրում է խաղաղություն, կայունություն, առևտրաշրջանառություն, բարեկեցիկ զարգացում, ապաշրջափակում և այն ամենը, ինչ մենք հայտարարել ենք։ Իսկ ինչո՞ւ չպիտի միանար»։

Պատգամավորը անտեղի է համարել այն մտավախությունը, թե դա կարող է խանգարել Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններին, որոնք դեմ են արտահայտվել Թրամփի նախաձեռնությանը․ «Նրանք էլ իրենց քաղաքականությունն ունեն։ Ամեն պետություն ունի իր քաղաքականությունը, իր մարտահրավերները, իր շահերը․․․ Մենք Եվրամիության հետ էլ, հատկապես Ֆրանսիայի հետ, շատ ակտիվ համագործակցում ենք, և ԱՄՆ-ի հետ էլ շատ ակտիվ համագործակցում ենք, բայց մեկը մյուսին խոչընդոտ չի»։

Անդրադառնալով Թրամփի և Փաշինյանի հանդիպման կադրերի շուրջ համացանցում ծավալված քննարկումներին, մասնավորապես՝ Թրամփի՝ «Փաշինյանին աչքով անելու» դրվագին, Եղոյանը քննադատել է «սքրինշոթներով» վերլուծություններ անելու մշակույթը․ «Ես դա հեգնում էի, որովհետև յուրաքանչյուր շարժումից կարելի է հազար հատ սքրինշոթ անել․․․ Մարդը ներդրում է ունեցել այդ համաձայնագրի նախաստորագրման, մյուս հայտարարության ստորագրման գործում։ Հիմա ինչո՞ւ չասի, ինչո՞ւ չներկայացնի»։

Արձագանքելով «թրքացման» մասին ընդդիմության մեղադրանքներին և ըստ ընդդիմության՝ «Թրամփի ուղու» կառուցմանը ադրբեջանական կողմի հնարավոր մասնակցության մասին մեղադրանքներին, Եղոյանը ներկայացրել է վիճակագրություն․ «Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանում բացվել է թուրքական կապիտալով 54 ընկերություն, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ 52, Նիկոլ Փաշինյանի ժամանակ՝ 24։ Ավելի քան երկու անգամ քիչ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան