Արման Ծառուկյանը հերքել է, թե վախեցել է Իսլամ Մախաչևից ռևանշ մենամարտից առաջ

Լուրեր

28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը անդրադարձել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ չկայացած ռևանշ մենամարտին։

«Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե առաջին անգամ նրա դեմ մենամարտի էի դուրս եկել 22 տարեկանում։ Այդ ժամանակ Մախաչևն արդեն 6 կամ 7 մենամարտ ուներ UFC-ում։ Ինձ զանգել էին մրցաշարի մեկնարկից 2-3 շաբաթ առաջ։ Ես կարգավորել էի քաշս ու մենամարտել նրա հետ։ Դա բավական հավասար մենամարտ էր։ Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե 6 տարի պատրաստվել էի այդ ռևանշին։ Եթե նույնիսկ պարտվեի, կցուցադրեի լավ մենամարտ, կվաստակեի գումար ու կմեծացնեի ճանաչելիությունս»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

Արման Ծառուկյանն Իսլամ Մախաչևի դեմ պետք է մենամարտեր 2025թ․ հունվարին կայացած UFC 311 մրցաշարում, սակայն մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր դուրս գալ օկտագոն։ Ռուսաստանցի մարտիկն արդեն տեղափոխվել է կիսամիջին քաշային կարգ ու նվաճել UFC-ի չեմպիոնի տիտղոսը։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 2019-ին հայ մարտիկը UFC-ում նորամուտը նշել էր Իսլամ Մախաչևի դեմ մենամարտով ու պարտվել միավորներով։