Կազեմիրոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն այս մրցաշրջանի վերջում կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կազեմիրոյին «Կարմիր սատանաների» խաղում ունեցած ներդրման համար և հուսով ենք, որ նա բարձր նոտայով կավարտի ելույթներն ակումբում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
33-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի օգոստոսին է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրել է 146 հանդիպում, դարձել 21 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ն 8 միլիոն եվրո է գնահատում Կազեմիրոյի տրանսֆերային արժեքը։