Խաղի որևէ կանոն չի փոխվում, հստակեցվում է գործող կանոնը․ Արուսյակ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.01.2026 | 17:04
«Պատասխան են տալու»․ Կոնջորյանը՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժային տրիբունալի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 17:01
Արտակ Բեգլարյանը՝ Արցախից Հայաստան տեղափոխված վերջին հայերի մասին
23.01.2026 | 16:54
PWL․ Վազգեն Թևանյանի երկրորդ հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:53
Նարեկ Կարապետյանը հրաժարվել է բուժզննություն անցնել․ Վահագն Ալեքսանյանը՝ զինծառայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:45
Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունվեց․ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քվեարկեց օրինագծի օգտին
23.01.2026 | 16:42
ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայից իր զորքերն ամբողջությամբ դուրս բերելու հարցը. WSJ
23.01.2026 | 16:36
Խորհուրդ եմ տալիս ընդդիմությանն այլևս չվերադառնալ այս դահլիճ․ Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 16:30
Սավանով, պարանից, լռության մեջ․ 24 մահ, 8 ինքնասպանություն բանտերում 2025 թ․
23.01.2026 | 16:20
Հայտնաբերվել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդներ
23.01.2026 | 16:12
Վարդապետը իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել
23.01.2026 | 16:09
ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
23.01.2026 | 16:00
«Ուկրաինական զորքերը պետք է լքեն Դոնբասը». Պեսկով
23.01.2026 | 15:55
Ավանեսյանը մանրամասներ է հայտնում Արցախից տեղափոխված անձանց մասին
23.01.2026 | 15:51
Արման Ծառուկյանը հերքել է, թե վախեցել է Իսլամ Մախաչևից ռևանշ մենամարտից առաջ
23.01.2026 | 15:40
Դավոսում ՀՀ նախագահ կարճ հանդիպումներ է ունեցել
Բոլորը

«Վենետիկի հանձնաժողովն ունի ուղեցույց, որը կոչվում է «Ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք», և այդ ուղեցույցն ասում է, որ ցանկալի չէ ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունը ընտրություններից անմիջապես առաջ, և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը»,- ԱԺ նիստի ընթացքում նշեց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները։

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանը և Լիլիթ Մինասյանը։

«Ֆունդամենտալ են ընտրական կարգը, այսինքն՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական, երկրորդը՝ ընտրական հանձնաժողովներում անդամությանն առնչվող հարցերը, և երրորդը՝ ընտրատարածքների սահմանների փոփոխությունները: Այսինքն, Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես հենց ֆունդամենտալ տարրերի։

Մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում, և խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը»,-նշեց Արուսյակ Ջուլհակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։