ԵՄ առաջնորդներն ընդգծել են իրենց միասնականությունը. Գրենլանդիայի հարցով գագաթնաժողով է տեղի ունեցել

Լուրեր

20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված հունվարի 22-ին կայացած արտակարգ գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հրաժարվել իր քաղաքականության հակառակորդների նկատմամբ բարձրացված մաքսատուրքերի սահմանումից և ընդգծել ԵՄ անդամ պետությունների միասնականության կարևորությունն իրենց ընդհանուր շահերը պաշտպանելու գործում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԵՄ-ն կշարունակի պաշտպանել իր շահերը և պաշտպանել իրեն ցանկացած տեսակի շանտաժից»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր են գնահատել ԵՄ-ի միասնականությունը Գրենլանդիայի հարցում։

«Պարզվում է, որ եվրոպական միասնականությունն ու վճռականությունը կարող են իսկապես արդյունքներ տալ»,- ասել է Մերցը։

Մակրոնն էլ նշել է, որ միասնական գործելով՝ Եվրոպան «կարող է ստիպել իրեն հարգանքով վերաբերվել»։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել «զգոն մնալ»՝ չնայած «ընդունելի» իրավիճակին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իր հերթին, հայտարարել է, որ ԵՄ-ն շուտով Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթ կներկայացնի։

«Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Գրենլանդիայի հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, և դրա շրջանակում Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի համապարփակ ներդրումային փաթեթ»,- ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նա հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է իր պաշտպանական բյուջեի մի մասը հատկացնել Արկտիկայում օգտագործելու համար սարքավորումների, մասնավորապես, եվրոպական սառցահատի ձեռքբերմանը։

«Մենք պետք է ամրապնդենք մեր անվտանգության և պաշտպանության համաձայնագրերը տարածաշրջանի գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Նորվեգիան, Իսլանդիան և այլն։ Գրենլանդիայի համար սա դարձել է իրական աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել էր, որ մտադիր չէ ռազմական միջոցներով բռնակցել Գրենլանդիան։ Նա նաև հայտարարել է, որ չի կիրառի բարձրացված մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք դեմ են Արկտիկական կղզու նկատմամբ իր պահանջներին։ Նախատեսվում էր, որ այս մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։

Թրամփը հայտարարել է, որ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնության գալ Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ։

AFP-ն, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփը և Ռյուտեն որոշել են վերանայել Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը հաստատող 75-ամյա պայմանագիրը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Բրյուսելում ընդգծել է, որ ինքը մի քանի ամիս առաջ առաջարկել էր քննարկել այս պայմանագիրն ԱՄՆ-ի հետ։

Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Ֆրեդերիկսենը հանդես է եկել Գրենլանդիայում ԱՄՆ զորքերի երկարաժամկետ տեղակայման օգտին։ Նա պատրաստակամություն է հայտնել բանակցել Վաշինգտոնի հետ, բայց ընդգծել է իր երկրի անկախությունը։

ԵՄ արտակարգ գագաթնաժողովում քննարկման մեկ այլ թեմա է եղել «Խաղաղության խորհուրդը», որը ստեղծվել է Թրամփի կողմից պաղեստինա-իսրայելական և այլ հակամարտությունները լուծելու համար։ Անտոնիո Կոշտայի խոսքով՝ ԵՄ-ն «լուրջ կասկածներ» ունի այս նախագծի վերաբերյալ։ Նա նշել է, որ մտահոգությունները հիմնականում վերաբերում են այս մարմնի առաջադրանքներին, դրա նախագահի լիազորություններին և «Խաղաղության խորհրդի» համատեղելիությանը ՄԱԿ-ի կանոնադրության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի