Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի փաստաթղթերը «գրեթե պատրաստ են»

Լուրեր

20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ են միասնական զինված ուժեր։ France 24-ի հաղորդմամբ՝ նա նաև աշխարհի առաջնորդներին հարցրել է, թե ի՞նչ ուղերձ է պարունակում Գրենլանդիա 40 զինվոր ուղարկելը՝ հավելելով, որ այդ զորքերը «ոչինչ չեն պաշտպանի»։

Զելենսկին նաև զգուշացրել է՝ ժողովրդավարության համար պայքարոներին չօգնելը կհանգեցնի անխուսափելի հետևանքների։ Ուկրաինային անհրաժեշտ են նաև ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները՝ Ռուսաստանի կրկնակի ներխուժումը կանխելու համար, ոչ միայն Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, հավելել է նա։

«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են իրականում իրենց ուժերը տեղակայել տեղում։ Սակայն նախագահ Թրամփի աջակցությունն անհրաժեշտ է։ Եվ կրկին, առանց ԱՄՆ-ի՝ անվտանգության երաշխիքներ չեն գործում»,- ասել է նա Դավոսում  Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում։

Զելենսկին հայտարարել է, որ գրեթե չորս տարի տևած ռուսական պատերազմին վերջ դնելու համար Վաշինգտոնի հետ համատեղ մշակվող փաստաթղթերը «գրեթե պատրաստ են»։

«Մենք հանդիպեցինք նախագահ Թրամփի հետ, և մեր թիմերը գրեթե ամեն օր աշխատում են։ Դա հեշտ չէ։ Այս պատերազմը դադարեցնելուն ուղղված փաստաթղթերը գրեթե, գրեթե պատրաստ են»,- ասել է Զելենսկին։

Նա նաև խոստովանել է՝ Թրամփի հետ իր «երկխոսությունը» «հեշտ չէր», բայց ողջունել է օրվա սկզբին կայացած «դրական» հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի