Ալիևը Դավոսում Թրամփի հետ քննարկել է TRIPP նախագիծը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

28.07.2026 | 17:45
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:45
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
Բոլորը

Դավոսում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը գոհունակություն են հայտնել Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո Բաքվի և Վաշինգտոնի միջև տարբեր ոլորտներում կապերի զարգացման կապակցությամբ։

Ընդգծվել է «Թրամփի պատմական դերը անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման համաձայնագրերի ձեռքբերման գործում»։

Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, Ադրբեջանը ղեկավարը նշել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման մեջ: Այս առումով նա հատկապես ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև ներմուծված հացահատիկի մատակարարումը Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով:

Ալիևը նշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այդ թվում՝ TRIPP նախագծի կարևոր դերը տարածաշրջանային տրանսպորտային կապերի առումով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Թրամփի նախագահությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի նշանակությանը՝ ընդգծելով այս կառույցի կարևորությունը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և համաշխարհային հակամարտությունների լուծման գործում:

Ադրբեջանի կողմից Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու հրավերը դիտվել է որպես «Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության և համաշխարհային խաղաղության խթանման գործում Ադրբեջանի դերի արտացոլումվ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի