Բայրամովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է քննարկել

Լուրեր

28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության շրջանակում առկա և ապագա համագործակցության օրակարգը, գործընկերության մեխանիզմների շրջանակում աշխատանքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Կողմերը նշել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ գոյություն ունեցող գործընկերության շրջանակում երկխոսությունն ու փոխադարձ գործունեությունը դրական ներդրում են ունենում տարածաշրջանային անվտանգության մեջ: Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հնարավորություններն ականազերծման, կիբերանվտանգության և այլ ոլորտներում։

Բարձր է գնահատվել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին և առաքելություններին, Աֆղանստանում գործընթացներին սերտ աջակցությունը, պաշտպանական բարեփոխումները և դիմադրողականության ապահովման ջանքերը: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչների անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջան  կատարած այցը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը և վստահության ամրապնդման միջոցառումները, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի շրջանակում  ձեռք բերված համաձայնությունները և խաղաղության հեռանկարները։

Տեղեկատվություն է տրամադրվել նաև տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության նախագծերի վերաբերյալ։

Նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի