Թրամփը մեկ հարվածով ջարդում է միջազգային իրավակարգը․ մեծ սպառնալիքներ կան այս քաոսից․ Լաուրա Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը Factor TV-ի եթերում վերլուծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» Հայաստանի և Ադրբեջանի միանալու դրդապատճառներն ու հետևանքները։ Ըստ փորձագետի՝ երկու երկրների համար էլ մոտիվները նույնն են և կա պարտադրվածության գործը։

Լաուրա Բաղդասարյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ոչ թե կամավոր ընտրություն է, այլ պարտադրված քայլ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի գործոնը։

«Սա ստիպված միացում է, որովհետև այդ խորհուրդը, ըստ էության, ձևավորվում է անհասկանալի հիմքով։ Այսինքն՝ բոլոր այն երկրները, որոնք ստացել են հրավեր, դրանք որևէ մի ընդհանուր սկզբունքով չեն հրավիրվել․․․ չես կարող ասել, որ մարդու իրավունքների հիմքով ինչ-որ խորհուրդ է։ Երկուսն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը] պարզապես չեն կարող հրաժարվել այդ առաջարկությունից»,- նշում է Բաղդասարյանը։

Փորձագետը շեշտում է, որ այս նախաձեռնությանը միանալը կողմերին տալիս է ոչ թե վերջնական խաղաղություն, այլ պատերազմի բացակայության երաշխիք՝ կոնկրետ ժամկետով։

«Միանալը այս «Խաղաղության խորհրդին» մեզ երաշխավորում է առնվազն «չպատերազմ» առաջիկա երեք տարիների ընթացքում։ Այո, ես կարծում եմ, որ ամրացնում են չպատերազմելու հնարավորությունը»,- ասում է նա՝ հավելելով, որ անորոշ է մնում, թե ինչ է լինելու դրանից հետո, և ով է ղեկավարելու այդ խորհուրդը Թրամփի նախագահության ավարտից հետո։

Բաղդասարյանն ընդգծում է, որ այս գործընթացում առկա է կոնկրետ ֆինանսական պարտավորություն, որից Ադրբեջանը փորձել է խուսափել, բայց ի վերջո համաձայնել է։

«Այնտեղ կա նաև 1 միլիարդ դոլարի անդամավճարի պարտավորություն, որից, ի դեպ, Ադրբեջանը հրաժարվել է, և նա էլ է փաստորեն Հայաստանի նման լինելու եռամյա անդամակցության վրա։ Դա ճշգրիտ համընկնում է Թրամփի նախագահության ժամկետի ավարտի հետ»,- նկատում է բանախոսը։

Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ Թրամփի այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ գլոբալ քաղաքականությունն այլևս հիմնված չէ արժեքների վրա։

«Խոսքը ընդհանրապես մեզ ծանոթ աշխարհակարգի փոփոխության և այդ ամբողջ կառույցների ծնկի վրա ջարդելու, մի հարվածով ջարդելու մասին է։ Գլոբալ գործընթացները այսօր ավելի շատ հիմնված են աշխարհաքաղաքական շահերի վրա, քան օրինակ՝ իրավունքների, կանխատեսելիության, ուժի գործոնը մեծանում է»,- ասում է նա։

Փորձագետը նաև մատնանշում է ՄԱԿ-ի և այլ կառույցների անգործունակությունը՝ նշելով, որ Թրամփի գործողությունները գալիս են լրացնելու այդ բացը, թեև շատ յուրահատուկ մեթոդներով․ «Աշխարհի վերակառուցումը, ճարտարապետության վերաստեղծումը, վերաձևակերպումը, այսպես ասենք, ավելի հանդարտ պայմաններ է պահանջում, որովհետև պատերազմական տարբեր գոտիների դեպքում պարզապես ընկալունակությունը տարբեր երկրների նվազագույնի է հասնում»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիք մատակարարելու հանգամանքին՝ Բաղդասարյանը դա դիտարկում է որպես քաղաքական քայլ։

«Դա քաղաքական բաներ են, դիվիդենտներ են, որը հետո նա [Ալիևը] օգտագործելու է ըստ ցանկության, տեղի և ժամանակի։ Ահա Ադրբեջանը Հայաստանի խնդրանքով վառելիք է ուղարկում, որը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար»,- նշում է փորձագետը՝ հավելելով, որ սա Ալիևի կողմից ինքնամեծարման դրսևորում է։

Եզրափակելով՝ Լաուրա Բաղդասարյանը նշում է, որ փոքր պետությունների համար ներկայիս քաոսային աշխարհում անվտանգության ապահովումը դարձել է գերխնդիր, և նրանք ստիպված են հարմարվել «ջունգլիների օրենքներին»․ «Երբ որ բոլորը պայքարում են բոլորի դեմ, սա կրկնակի ու բազմակի անգամ մեծացնում է օրինակ Հայաստանի, նույն Ադրբեջանի, Վրաստանի նման փոքր երկրների համար անվտանգության [խնդիրը]։ Մենք վտանգ ենք զգում, ոչ անվտանգ ենք զգում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան