Ես բռնապետ եմ, բայց երբեմն բռնապետ է պետք. Թրամփ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ արձագանքներ է ստացել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի հետ կապված, որի ընթացքում նա պահանջել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն, գրում է Meduza-ն։

«Դա լավ ելույթ էր։ Մենք հիանալի արձագանքներ ստացանք։ Ես չեմ կարող հավատալ դրան։ Մենք լավ արձագանքներ ստացանք։ Սովորաբար, երբ դուք նման ելույթ եք ունենում, նրանք ասում են, որ «նա սարսափելի բռնապետ է»։ Ես բռնապետ եմ։ Բայց երբեմն ձեզ բռնապետ է պետք։ Բայց այս դեպքում նրանք այդպես չեն ասել։ Եվ հիմա դա առողջ բանականություն է։ Ամեն ինչ հիմնված է առողջ բանականության վրա»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Դավոսում համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան համարում է Հյուսիսային Ամերիկայի մաս։ Նրա պնդմամբ՝ միայն Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել աշխարհի ամենամեծ կղզին հարձակումից։

Ֆորումում ելույթից հետո Թրամփը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որից հետո հայտարարել է, որ համաձայնության է եկել ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի շրջանակի շուրջ։

Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հունվարի 21-ին, իր պաշտոնավարման առաջին օրը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն բռնապետ չի համարում։

«Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ինձ այդպես կկոչեն»,- նշել էր նա։

Դրանից հետո Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին էր անվանել «բռնապետ», բայց հրաժարվել էր այդ եզրույթն օգտագործել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նկարագրելու համար։

«Ես այդ բառը թեթևամտորեն չեմ օգտագործում»,- ասել էր Թրամփը 2025 թվականի փետրվարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի