«Դա մեր տարածքն է». Թրամփը` Գրենլանդիայի մասին

Լուրեր

10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից ձեռք բերելու վերաբերյալ բանակցությունների անհապաղ մեկնարկի հարցում։ Նա այս հայտարարությունն արել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում, գրում է Meduza-ն։

Թրամփը քննադատել է Դանիային՝ այն անվանելով չափազանց թույլ Գրենլանդիան պաշտպանելու համար։ Նա կրկնել է իր հիմնական թեզը, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է «ազգային անվտանգության և միջազգային անվտանգության» համար։

«Այս հսկայական, անպաշտպան կղզին իրականում Հյուսիսային Ամերիկայի մի մասն է։ Դա մեր տարածքն է»,- հավելել է  Թրամփը։

Նա նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները «հիմարություն» է գործել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզին Դանիային վերադարձնելով։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ուժ չի կիրառի «այդ մեծ, գեղեցիկ սառցե կտորը» ստանալու համար։

«Մենք երբեք ոչինչ չենք խնդրել և երբեք ոչինչ չենք ստացել։ Հավանաբար, ոչինչ չենք ստանա, եթե ես չորոշեմ չափազանց ուժ և բռնություն կիրառել։ Բայց ես դա չեմ անի»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր առաջարկը սպառնալիք չի լինի ՆԱՏՕ-ի համար։

«Դա զգալիորեն կամրապնդի ամբողջ դաշինքի, ՆԱՏՕ-ի դաշինքի անվտանգությունը։ Այն, ինչը խնդրում ենք, Գրենլանդիան ստանալն է, այդ թվում՝ սեփականությունը։ Որովհետև այն պաշտպանելու համար անհրաժեշտ է սեփականություն։ Դուք չեք կարող այն պաշտպանել վարձակալության պայմաններում»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի