Չէինք պատկերացնի, որ Մայր Աթոռի տարածքը կասպատակեն 100-ավոր ԱԱԾ-ականներ. Մանուկյանը` եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.01.2026 | 13:31«Անցնող տասնամյակներին որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքը կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելուն։
«Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եպիսկոպոսների տեղաշարժ կարող է լինել: Եվ, բնականաբար, եպիսկոպոսաց ժողովը կարող է տեղի ունենալ այլ վայրում: Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կկայանա փետրվարի 16-19-ը Ավստրիայում։ Հոգևորականների նկատմամբ ճնշումները և հակաեկեղեցական սպառնալիքներն ու գործունեությունն են Մայր Աթոռին ստիպել նման որոշում կայացնել՝ Factor TV-ին փոխանցել էր Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Փաշինյանի՝ «եկեղեցին բարենորոգելու ծրագրին» միացած եպիսկոպոսները կոչ են արել չեղարկել Ավստրիայում կայանալիք ժողովը։ Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան