Պուտինը պատրաստ է ռուսական սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար վճարել Թրամփի Խաղաղության խորհրդին

Լուրեր

03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղղել ԱՄՆ նախագահի նախաձեռնած Խաղաղության խորհրդին՝ իր մշտական ​​անդամակցությունն ապահովելու համար։ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում նա առաջարկել է վերցնել Կենտրոնական բանկի սառեցված ռուսական ակտիվների գումարը Միացյալ Նահանգներում, գրում է Current time-ը։

Financial Times-ի տվյալներով՝ այս գումարը կազմում է մոտավորապես 5 միլիարդ դոլար։

«Նույնիսկ հիմա, նույնիսկ մինչև Խաղաղության խորհրդում մեր մասնակցության և դրա աշխատանքի հարցը լուծվի, հաշվի առնելով Ռուսաստանի հատուկ հարաբերությունները պաղեստինյան ժողովրդի հետ՝ կարծում եմ, որ մենք կարող ենք մեկ միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից սառեցված ռուսական ակտիվներից»,- առաջարկել է Պուտինը։

Նա հավելել է, որ հանձնարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությանը՝ ուսումնասիրել Խաղաղության խորհրդին միանալու առաջարկը և «խորհրդակցել գործընկերների հետ»։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են նաև Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը՝ Ուկրաինա ներխուժման ժամանակ վնասված տարածքները վերականգնելու համար։ Պուտինը չի մանրամասնել, թե որ տարածքների մասին է խոսքը՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացա՞ծ, թե՞ պատերազմի ժամանակ ռուսական բանակի կողմից գրավված տարածքների։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ակնկալում է քննարկել ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր օգտագործումը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի և ԱՄՆ ներկայացուցիչների՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ, որոնք Մոսկվա են մեկնելու հունվարի 22-ին։

Խաղաղության խորհրդի ստեղծումը նախատեսված է Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի երկրորդ փուլով։ Կազմակերպության կանոնադրության համաձայն, որին հղում են անում լրատվամիջոցները, նոր մարմնի դերը չի սահմանափակվի միայն Պաղեստինի տարածքով: Կանոնադրությունը խորհուրդը նկարագրում է որպես «միջազգային կազմակերպություն, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել առողջ և օրինական կառավարումն ու ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում»:

Խորհրդի կանոնադրությունը սահմանում է, որ մշտական ​​անդամության ձգտող երկրները պարտավոր կլինեն վճարել մեկ միլիարդ դոլար։

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Խորհրդին մասնակցության հրավերներ է ուղարկել շուրջ 50 համաշխարհային առաջնորդների։ Ըստ լրատվամիջոցների՝ հունվարի 21-ի դրությամբ՝ Արգենտինան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Ղազախստանը, Մարոկկոն, ԱՄԷ-ն, Վիետնամը և մի շարք այլ երկրներ ընդունել են հրավերը։ Մասամբ ճանաչված Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին նույնպես ընդունել է հրավերը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել են Խորհրդին միանալու մտադրության մասին՝ նշելով, որ իրենցից մեկ միլիարդ դոլարի վճար չեն պահանջել Խաղաղության խորհրդին անդամակցելու համար։

Եվրոպական առաջնորդների և պետությունների մեծ մասը, հիմնականում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը, արդեն հրաժարվել են միանալ Խաղաղության խորհրդին։

Թրամփի քննադատները մտահոգություն են հայտնում, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը նպատակ ունի թուլացնել ՄԱԿ-ի դերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի