Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն

Լուրեր

21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
Բոլորը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև նահանգի խոշորագույն արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան։
«Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպան Մկրտչյանը հանդիպել է կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոնաթան Ֆրիդմանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Ստերլինգ հիմնադրամի գործադիր տնօրեն Մայլս Հենսենը և ձեռներեց, պրոֆեսոր Փոլ Ահլսթրոմը։ Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ վերջին տնտեսական և քաղաքական զարգացումները։ Ջ. Ֆրիդմանը ընդգծել է, որ Յուտան լավագույն նահանգներից մեկն է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության համար։
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման հանձնառությունը։
DoTerra-ի կենտրոնակայանում դեսպանը հանդիպում է ունեցել հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Դեյվիդ Ստերլինգի հետ։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները։ Դեսպանը շրջայց է կատարել կենտրոնակայանում և ծանոթացել ընկերության գործունեությանը։ Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել Դ. Ստերլինգի կողմից հիմնադրված Ստերլինգ հիմնադրամի՝ ՀՀ-ում իրականացվող ավելի քան 15 ծրագրերի համար»,- ասված է հաղորդագրությունում։