Եթե համաձայնագիրը կնքվի՝ հիանալի լուծում կլինի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար․ Թրամփը հրաժարվել է եվրոպական երկրների նկատմամբ նոր մաքսատուրքերից

Լուրեր

28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում գրառում է կատարել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կհրաժարվի եվրոպական երկրների նկատմամբ նոր մաքսատուրքերից, որոնք գործելու էին մի քանի օրից՝  փետրվարի 1-ից։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման հիման վրա մենք ձևավորել ենք Գրենլանդիայի և, ըստ էության, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ Այս լուծումը, եթե այն կնքվի, հիանալի լուծում կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից։ Լրացուցիչ քննարկումներ են ընթանում «Ոսկե գմբեթի» վերաբերյալ՝ Գրենլանդիային վերաբերող։

Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն քննարկումների ընթացքին զուգընթաց։

Փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և անհրաժեշտության դեպքում այլ անձինք պատասխանատու կլինեն բանակցությունների համար։ Նրանք անմիջապես հաշվետու լլինեն ինձ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը՝ շնորհակալություն հայտնելով ուշադրության համար։

Հիշեցնենք, որ Թրամփը Truth Social-ում հայտնել էր, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար կգանձվի 10 տոկոսանոց մաքսատուրք։

Եվրամիությունն էլ ի պատասխան նախատեսել էր հակամաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ կամ սահմանափակումներ սահմանել ամերիկյան ընկերությունների գործունեության վրա իր տարածքում, եթե Թրամփը 10% մաքսատուրքեր սահմանի եվրոպական ութ երկրների նկատմամբ՝ Գրենլանդիայի նկատմամբ նրանց դիրքորոշման պատճառով։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի