Սոլովյովն ու Դուգինը սպառնալով ջուրը գցեցին Կրեմլի միլիոնները, որ ծախսում են ՀՀ-ում ուղեղներ լվանալու համար․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Քաղաքագետ Միքայել Զոլյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածությանը, ռուս պաշտոնյաների և քարոզիչների հռետորաբանությանը, ինչպես նաև՝ Հայաստանում սպասվող ընտրությունների նկատմամբ Կրեմլի հնարավոր ծրագրերին։ Բնութագրելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակը՝ քաղաքագետը համեմատություն է անցկացրել բաժանվող ամուսինների հետ.

«Ինձ թվում է՝ ընդհանրապես Հայաստանի և Ռուսաստանի միջև յուրահատուկ հարաբերություններ են հաստատվել։ Ոնց որ, ասենք, ամուսինները, որոնք արդեն որոշել են բաժանվել, բայց թղթաբանությամբ չեն ուզում զբաղվել, որովհետև երկուսն էլ ավելի կարևոր գործեր ունեն։ Բայց պարբերաբար այդ ամուսիններից մեկը հիշում է, հարբում է գիշերվա 3-ին, զանգում է, ասում է՝ արի մոտս, թե չէ գլուխդ կջարդեմ։ Այ այդպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի մոտեցումը Հայաստանին այդպիսին է»։

Զոլյանը նկատում է, որ եթե Պուտին-Փաշինյան հանդիպումները կարող են կառուցողական թվալ, ապա Սոլովյովի և Դուգինի նման գործիչները բացահայտում են իրականությունը.

«Սոլովյովով, Դուգինով կարելի է  հասկանալ, թե իրականում ռուսական էլիտաները ինչ են մտածում Հայաստանի մասին… Սոլովյովի մի հատ հայտարարությունով կամ Դուգինի մի հատ հայտարարությունով այդ ամբողջը ջուրն է ընկնում [Ռուսաստանի «փափուկ ուժը»]»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին և դրանցում տեղ գտած սպառնալիքներին՝ Զոլյանը նշում է, որ Լավրովը հայտնվել է դիվանագետի և ագրեսիվ քարոզչի դերերի արանքում։ Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը Հայաստանում կայանալիք ընտրությունների հետ կապված հստակ նպատակներ ունի.

«Ես կարծում եմ՝ Ռուսաստանը փորձելու է, ունի այսպես ասած ծրագիր մաքսիմում ու ծրագիր մինիմում։ Ծրագիր մաքսիմումը նա է, որ նրանք աջակցեն, որ ռուսամետ ուժերը գան իշխանության։ Բայց Ռուսաստանում էլ տեսնում են վիճակը… և դժվար թե ռուսամետ ուժերը գան իշխանության։ Դրա համար կա ծրագիր մինիմում՝ այնպես անել, որ այդ ընտրությունները հնարավորինս ներկայացվեն իբրև հակաժողովրդավարական, որ կեղծման մասին խոսակցություններ լինեն, որ Հայաստանի քաղաքական համակարգը ապալեգիտիմացվի, եթե, ասենք, հա, ինչ-որ բախումներ հրահրել՝ ավելի լավ… Այսինքն՝ ընդհանրապես ռուսական ամբողջ քարոզչությունը, կրեմլյան քարոզչությունը վերջին տարիների ընթացքում ոչ թե ասում է՝ մեր ընտրությունները լավն են, մենք չենք կեղծում և այլն, նրանք ըստ էության բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանում ընտրությունները կեղծվում են, նրանք չեն էլ փորձում… Հա, ասում են՝ բոլորն էլ վատն են»։

Քաղաքագետը նաև մեկնաբանել է ռուսական քարոզչության կողմից շրջանառվող «թրքացման» թեզը՝ որակելով այն որպես մանիպուլյացիա.

«Ցանկացած բան, որը ուղղված է ռացիոնալ ձևով Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելուն, դրա անունը դնում են թրքացում, որպեսզի միանգամից մարդկանց բերանը փակեն, որովհետև եթե ռացիոնալ բանավեճ տեղի ունենա, իրենք այդ բանավեճում շանս չունեն»։

Զոլյանը զգուշացնում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանը պետք է շատ զգոն լինի, քանի որ կիրառվելու են հիբրիդային պատերազմի բազմաթիվ գործիքներ, ապատեղեկատվություն և էմոցիոնալ մանիպուլյացիաներ։ Նա խորհուրդ է տալիս ՀՀ կառավարությանը՝ նույնիսկ այդ դեպքում՝ լինել զգույշ.

«Կարիք չկա այսպես ասած՝ այս վայրի գազանին մի հատ էլ ասենք լրացուցիչ փայտով բզել։ Արդեն ինքը վայրի է էլի… Իհարկե, պետք է դիստանցիան պահել ու պետք է դիմադրել, երբ որ հարձակվում է, պետք է դիմադրել, բայց նաև պետք չի արհեստականորեն մեր կողմից սրել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան