Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայի տարածքում՝ ԱՄՆ վարչակազմի հայտարարությունների ֆոնին, որոնք Դանիայի ինքնավար տարածքը միացնելու ցանկություն են հայտնում։ Փարիզը պատրաստ է «նպաստել» դրանց անցկացմանը, հաղորդել է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի հայտարարությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առաջարկն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումին ժամանելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Այնտեղ, ինչպես սպասվում է, ամերիկացի առաջնորդը կրկին կբարձրացնի Գրենլանդիան ձեռք բերելու հարցը՝ չնայած կղզու բնակիչների, Դանիայի ու եվրոպական այլ երկրների դիմադրությանը։ Քանի որ ԱՄՆ-ն և Դանիան ՆԱՏՕ-ի անդամներ են, ծավալվող վեճը «սպառնում է պառակտել պաշտպանական դաշինքը», հաղորդում է AFP-ն։

Հունվարի սկզբին մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը, զորքեր ուղարկեցին կղզի՝ Դանիայի կողմից կազմակերպված «Արկտիկական դիմացկունություն» զորավարժությունների համար: Մասնավորապես, Գերմանիան Գրենլանդիա էր ուղարկել Բունդեսվերի հետախուզական խումբ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Դանիային ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունն ուսումնասիրելու համար։

Այս ֆոնին, հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը սպառնացել էր 10% մաքսատուրք սահմանել Գրենլանդիա զորքեր ուղարկող երկրների համար, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից: Հաջորդ օրը Բունդեսվերի 15 զինվորներից բաղկացած խումբը լքել էր կղզին: Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը, սակայն, հայտարարել էր, թե առաքելությունը վաղաժամկետ չի դադարեցվել։

Նախօրեին Մակրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է, որ Եվրոպան չի զիջի ԱՄՆ-ի սպառնալիքներին և «պասիվ չի ընդունի ուժեղագույնի օրենքը», քանի որ ցանկացած այլ ընթացք կհանգեցնի նրա «վասալացմանը»։

«Սա անցում է դեպի առանց կանոնների աշխարհ, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվում է, որտեղ միայն ուժեղագույնի օրենքն է թվում կարևոր, և կայսերական նկրտումները կրկին առաջնային պլանում են»,- հայտարարել էր  Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի